Կառավարության արտահերթ նիստի օրակարգում 7 հարց է
Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Այս մասին քիչ առաջ հայտնեցին վարչապետի աշխատակազմից։
Panorama.am-ը կառավարության պաշտոնական էջից տեղեկացավ, որ օրակարգում 7 հարց է ընդգրկված, որից երկուսը՝ չզեկուցվող։
Նախագծերից մեկը վերաբերում է՝ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի լուծարման գործընթացով պայմանավորված պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով գյուղատնտեսության նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 52 մլն դրամ հատկացնելուն։
Մեկ այլ նախագծով առաջարկվում է 2019-ի պետական բյուջեով «Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովում» ծրագրով «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել 44.326.7 հազար դրամ։
Առաջարկվում է նաև «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել 352,226.5 հազար դրամ։
Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։