Բացվել են հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված հայտերը
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը:
Հանձնաժողովից հայտնում են, որ մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին, սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտևի 10 օր:
ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու, որի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչև ապրիլի 1-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ովքեր են հեռուստառադիոխորհրդի նախագահի հավակնորդները. «Հրապարակ»
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին. Հակոբյան