Քարաթափում Կապան քաղաքում
Մարտի 25-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1Ա շենքի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական կայքի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել մոտ 5 խմ ծավալով քարաթափում. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են թափված քարերը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխքաղաքապետին, կոմունալ ծառայության և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին: