Զանգահարեցի ու ուսանողի վախվորած ձայնով կուրսայինի գին հարցրի. Վլադիմիր Վարդանյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոհրդարանին կոչ արեց «ՀՀ գովազդի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկել՝ գրագողությունը ՀՀ-ում վերացնելու համար։
Նախագծով առաջարկվում է կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը սահամանափակել։
Պատգամավորն իր ելույթի ժամանակ ասաց. «15-20 րոպե առաջ կապվեցի kursayin.am կայքի հետ, ուսանողի ձայնով, վախվորած խնդրեցի, որ ինձ համար պատվիրեն կուրսային՝ սահմանադրական իրավունքի վերաբերյալ: Ասացին՝ խնդիր չկա, ե՞րբ ա պետք, ասացի՝ 10 օրից, պատասխանեցին՝ հարց չկա, էջը 500 դրամ։ Գրագողություն վտանգավոր է, որովհետև այն մարդկանց տալիս է հնարավորություն՝ ուրիշի փոխարեն գնալու առաջ: Մենք ունենք պաշտոնայներ, որոնք դոկտորական, թեկնածուական աշխատանքներ են ներկայացրել հենց այդ միջոցով: Ես այստեղ եմ բարձրացել, որ կոչ անեմ՝ միաձայն քվեարկենք այս նախագծի օգտին՝ գրագողությունը ՀՀ-ում վերացնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյան. Շան գլուխը թաղված է հենց բուհերի դաշտում
- Շատ ավելի լավ է մեկ էջանոց էսսե հանձնարարել ուսանողին, քան 30 էջանոց աշխատանք, որտեղ ոչինչ չի ստուգվում. Հովհաննիսյան
- Կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդը սահմանափակելով՝ խնդիրն ամբողջությամբ չի լուծվի. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան