ՀԱՕԿ-ը սկսում է սպորտային մարկետինգի զարգացման ծրագիր
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարկետինգի ու մենեջմենթի գծով մագիստրատուրայի ուսանողներն այսուհետև կվերապատրաստվեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ուսանողները պրակտիկա կանցնեն ՀԱՕԿ-ի մարկետինգի բաժնում՝ ուսումնասիրելով սպորտային մարկետինգ:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանի խոսքով, այս նախագիծը կնպաստի սպորտային մարկետինգի զարգացմանը Հայաստանում:
«2015 թվականին, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում ստեղծվեց սպորտային մարկետինգի բաժինը, մենք մշտապես լավ մասնագետների էինք փնտրում այդ ոլորտում, սակայն հանդիպեցինք մի շարք խոչընդոտների: Շատ ուրախ ենք, որ 2016 թվականին Վահրամ Առաքելյանը, քայլելով ժամանակին ընդառաջ, փորձեց օգնել մեզ և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մագիստրոսների համար բացվեց սպորտային մարկետինգի բաժին:
Դա մեզ հնարավորություն տվեց ունենալ վերապատրաստված շրջանավարտներ սպորտային մարկետինգի գծով: Քանի որ այս տարի ՀԱՕԿ-ում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ վերաբացվեց սպորտային մարկետինգի բաժինը, մենք փորձում ենք համալրվել նոր կադրերով և փորձնական շրջանում համագործակցում ենք հենց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարկետիգի բաժնի հետ: Ուսանողները մեզ մոտ պրակտիկա կանցնեն 3 շաբաթ և, բնականաբար, կփորձենք ընտրել լավագույններին, քանի որ ծրագրում ենք բոլոր ֆեդերացիաներում ստեղծել մարկետինգի բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը