Ճապոնիայի կայսրը գահը լքելու առթիվ թեյախմություն է կազմակերպել
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն Կիոտո քաղաքում հանդիսավոր թեյախմություն է կազմակերպել, որը նվիրված է առաջիկայում սպասվող գահից հրաժարվելուն: Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ դիմելով հյուրերին, որոնց թվում են եղել ճապոնացի ականավոր մշակույթի, քաղաքական, գիտության, սպորտի գործիչներ, ինչպես նաև նոբելյան մրցանակակիրներ, կայսրն ընդգծել է, որ շատ ուրախ է գտնվել Կիոտոյում, որտեղ հարյուրամյակներով ապրել են իր նախնիները: Ակիհիտոն նաև իր հպատակներին երջանկություն է մաղթել և հույս հայտնել, որ Ճապոնիան կշարունակի զարգացումը իր հրաժարականից հետո:
Բացի աշխարհիկ ընդունելություններին մասնակցելուց, կայսրն, ըստ ավանդույթի, պետք է 11 միստիկական արարողություններից բաղկացած շարք անցկացնի, որոնք կապված են իր գալիք հրաժարականի հետ:
Այսօր Ակիհիտոն այցելել է Կասահիրա քաղաք, որտեղ գտնվում է կայսր Ձիմմուի՝ Ճապոնիայի կայսերական դինաստիայի հիմնադրի գերեզմանը: Ակիհիտոն սեփական ցանկությամբ կհրաժարվի գահից ապրիլի 30-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի կայսրը զղջում է Երկրորդ աշխարհամարտում իր երկրի մասնակցության համար
- Ճապոնիայի կայսրը հայտարարել է գահը հանձնելու պատրաստակամության մասին
- Ճապոնիայի կայսրը գահից կհեռանա 2019 թ. մարտին
- Ճապոնիայի խորհրդարանը 200 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ է տվել կայսրին հրաժարական տալ
- Ճապոնիայի կայսրը կարող է հրաժարվել գահից