Մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են քաղաքացիների հետ քամահրանքով խոսել. Նազելի Բաղդասարյան
Խորհրդարանում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հույս հայտնեց, որ իր ելույթը զգոնության կոչ կլինի միջին և մանր որոշ պաշտոնյաների համար։
«Հեղափոխությունից անցել է 11 ամիս, բայց, ցավոք սրտի, միջին օղակում կան որոշ պետական պաշտոնյաներ, որոնք դա չեն գիտակցում, դա խիստ արտացոլված է մարզերում, որտեղից էլ ազդակներ ենք ստանում, որ հեղափոխության ազդակները չեն հասել տեղ: Այնտեղ մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են բանեցնել չինովնիկի կեցվածք, չինովնիկի ձեռագրով և չինովնիկի մտածելակերպով, և, ցավոք, սա քաղաքացիների մոտ առաջացնում է մի այնպիսի տրամաբանություն, որ ոչինչ չի փոխվել։ Այդ պաշտոնյաները շարունակում են քաղաքացիների հետ քամահրանքով խոսել: Ժամանակին որոշ քաղաքական հայրերի հովանավորությամբ աթոռներին հավակնած ու զբաղեցրած չինովնիկները չեն փոխվել, ինձ համար զարմանալի է, որ այսօր կան պաշտոնյաներ, որ քաղաքացիների հետ շարունակում են քամահրանքով խոսել, նրանք դեռ չեն գիտակցել, որ ՀՀ-ում մարդը գերագույն արժեք է և այդ տրամաբանությունը պետք է ջարդել ի սպառ՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչ ճամբարներում են գտնվում, սա անընդունելի է ինձ համար, որովհետև այն ամենն ինչ ամրագրված է օրենքով, պետք է ի կատար ածվի»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ չի վախենա քաղաքական ամենաբարձր ամբիոնից անուններ հնչեցնել. «Որովհետև մարդիկ, ովքեր տարիներով կոռուպցիայի մեջ թաթախված են եղել, այսօր փորձում են քաղաքացիների խնդիրներին լուծում չտալ, և կարևորը՝ մեկնաբանել, որ գիտեք հեղափոխական արժեքներն են սրա պատճառը, հեղափոխություն եղավ, քանի որ ձեր խնդիրները չեն լուծվում: Իրենք վստահ են, որ իրենց քաղաքական հայրերը հետ են գալու ու փորձում են այդ ռեինկարնացիան ապահովել»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին