Չերչիլի իրերը հայտնաբերվել են աղբավայրում
Բրիտանացի Դեյվիդ Ռոուզը աղբավայրում, որտեղ նա աշխատում է արդեն 15 տարի, հայտնաբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկանած գլխարկը, սիգարը և սիգարի տուփը։
Ռոուզը նաև գտել է քաղաքական գործչի կողմից ստորագրված լուսանկար և Չերչիլի անձնական խոհարարի 200 նամակ, որը նա ամեն օր գրել է իր որդուն: Նրանց մեջ նա խոսում է վարչապետի ամենօրյա կյանքի մասին:
Ռոուզը պատմել է իր գտածոների մասին պատմել է BBC հեռուստաալիքի եթերում, որտեղ փորձագետները գնահատել են իրենց ներկայացված հնաոճ իրերի արժեքը: Նրանք հաստատել են հայտնաբերված իրերի իսկությունը, գնահատելով դրանք 10 հազար ֆունտ ստեռլինգ։
Նշենք, որ Ուինսթոն Չերչիլը 1940-1945 թթ. եղել է Միացյալ Թագավորության վարչապետ, ապա 1951-1955 թվականներին: Նա Բրիտանիայի Պահպանողականների կուսակցությունից էր:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին