Տնտեսություն 12:06 26/03/2019 Հայաստան

Ինչու է թանկացել հավի միսը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, շարունակելով սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների դինամիկայի վերլուծության շարքը, անդրադարձել է հավի մսի սպառման, ներկրման, արտադրման ծավալներին ու գնին:

ՀՀ-ում արտադրված հավի մսի ծավալները 2018թ.-ին աճել են 36.32%-ով՝ կազմելով 13,835.2 տոննա, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 6.69%-ով՝ կազմելով 32,875.8 տոննա՝ նախորդ տավա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Չնայած ներկրման ծավալների կրճատմանն ու տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը՝ ներկրվող հավի մսի խմբաքանակը շարունակում է շեշտակի գերազանցել տեղական հավի մսի ծավալներին:

2018թ-ին 2017թ.-ի համեմատ հավի մսի մանրածախ միջին գինը 3.07%-ով իջել է՝ կազմելով 1,453.7 ՀՀ դրամ: Իսկ հավի մսի ենթամթերքի՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած (հավի թևիկ, ոտիկ, կրծքամիս) գինը 2018թ.-ի բոլոր ամիսներին նախորդ տարվա համեմատ գները աճել են: 2019թ.-ի հունվար ամսին բնեղեն արտահայտությամբ, այսինքն տոննայով թռչնամսի գինը 2018թ.-ի հունվարի համեմատ 13.4% աճ է գրանցել:

Ըատ վերլուծության՝ 2019թ-ի հավի մսի շուկայուն գնաճ է գրանցվել: 2019թ. հունվար-փետրվար ամիսների գները ի տարբերություն 2018թ.-ի նույն ժամանակահատվածի աճել են համապատասխանբար  4.1 և 8.5%-ով (իսկ թարմ, պաղեցրած կամ սառեցրած հավի մսի ենթամթերքի պարագայում` 7.7 և 6.4%):

Հավի մսի գների տատանումները և տեղական արտադրության հավի մսի ծավալների աճը հնարավոր է բացատրել մի քանի հանգամանքով.

2017թ.-ին ՀՀ սպառողները հիմնականում  նախընտրություն են տվել տեղական արտադրության հավի մսին, 2018թ.-ին ևս նախընտրել են և անգամ նախորդ տարվա համեմատ ավելացրել են սպառման մակարդակը, ինչը կարող է պայմանավորված լինել նաև տավարի միսը հավի մսով փոխարինելու հանգամանքով, քանի որ տեղական արտադրության տավարի մսի մանրածախ միջին գինը 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ բարձրացել էր 20.94%-ով: 

2018թ.-ի գների անկման վրա հիմնականում ազդել է  ամբողջական վերցված հավի գների անկումը, մինչդեռ հավի մսի ենթամթերքի գները բարձրացել են: Իսկ արդեն 2019թ.-ի հունվար-փետրվարին երկուսն էլ աճ են արձանագրել:

Եթե տեղական արտադրության հավի մսի ծավալների աճը պայմանավորված է եղել աճող պահանջարկով՝ որպես տավարի մսին փոխարինող մսամթերք, ապա դա կարող էր որոշակիորեն նպաստել  տեղական արտադրության հավի մսի գների աճին (հատկապես ենթամթերքի), սակայն  այդ գնաճը զսպվել է ներմուծվող ու մրցակցային գին ունեցող հավի մսի շնորհիվ: Ըստ ՄԱԿ-ի «UN Comtrade Database» առցանց բազայի տվյալների 2018թ.-ի առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Ընտանի հավերի, մսեղիքի մասեր և ենթամթերք` սառեցրած» խմբի մեկ միավորի հաշվով ներմուծվող ծավալների արժեքը շուրջ 14% անկում էր արձանագրել: Այս խմբի ներմուծվող հավի մսի ծավալների ամենամեծ անկումը գրանցվել է ուկրաինական ծագման հավի մսի դեպքում՝ շուրջ 37%, այն պարագայում, երբ զուտ քաշի շուրջ 49% ավելացում է գրանցվել:

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից, օրինակ Բրազիլիայից ներմուծվող ծավալների կրճատումը կարելի է բացատրել նաև անցումային շրջանում գործող ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառմամբ (բացի ուկրաինականից):

ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը 2017թ-ից սկսել են բարձրանալ և շարունակվելու են բարձրանալ մինչև 2021թ.-ը (2017թ.–ին՝ 14%, 2018թ.-ին՝ 18%,  2019թ.-ին՝ 22%, 2020թ.-ին՝ 25%, 2021թ.-ին՝ 50%):

Ամփոփելով նշենք, որ եթե դիտարկված միտումները շարունակվեն, ապա կարճաժամկետ-միջնաժամկետ հատվածում տեղական արտադրության հավի մսի ծավալներն աճելու են՝ ՀՀ սպառողների աճող պահանջարկը բավարարելու համար: Ներմուծվող ծավալների որոշակի կրճատում կարող է արձանագրվել՝ հատկապես երրորդ երկրներից: Ներմուծման ծավալների հիմնական աճը բաժին է ընկնելու ուկրաինական և ՌԴ ծագում ունեցող հավի մսին, որի շնորհիվ ներմուծվող հավերի գների էական թանկացում չի արձանագրվի՝ հատկապես հավի մսի ենթամթերքի պարագայում: Իսկ տեղական հավի մսի գների բարձրացման դեպքում սպառողները, որպես այլընտանք, այն կփոխարինեն ներմուծված հավի մսով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:16
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:34
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}