Հարսնացուն վռնդել է զինվորական հանդերձանքով հյուրին
Reddit-ի օգտատերը պատմել է մի դեպք, որը տեղի է ունեցել իր հարսանիքին։ Փեսացուի հեռավոր բարեկամը հարսենական արարողությանը ներկայացել է ռազմածովայինի համազգեստով՝ զարդարված մեդալներով։ 360tv.ru –ի հաղորդմամբ, դա հարսնացուին այնքան է զայրացրել, որ նա հյուրին դուրս է հանել։
«Ես ռազմական համազգեստի դեմ որևէ բան չունեմ, բայց մեր հարսանիքին հատուկ դրես-կոդ չկար։ Անկեղծ ասած, ինձ թվաց, թե այդ տղան ուղղակի ցանկանում էր ցույց տալ իրեն»,- խոստովանել էր հարսնացուն։
Նա պատմել է, որ ավելի քան 300 հյուր են ունեցել, որոնք ընտրել էին հագուստներ, որպեսզի չառանձնանան։ Զինվորական հանդերձանքով մարդն իր արտաքինով գրավել է նորապսակների ուշադրությունը։ Հարսնացուն բավականին կոպիտ տոնով պահանջել է, որ երիտասարդը լքի արարողությունը։
Reddit օգտատերերը տարբեր կարծիքներ են արտահայտել դեպքի հետ կապված։ Նրանք ցավակցել են հարսնացուին, ում կյանքում գլխավոր օրը փչացել էր տհաճ դեպքի պատճառով։ Մյուսները հայտարարել էին, որ նա իրեն բավականին կոպիտ է պահել։ Նաև այն կարծիքն է հնչել, որ հարսնացուն պետք է իրեն ճիշտ պահեր, բայց նաև հյուրն էլ նախապես պետք է իմանար՝ արդյոք կարող է զինվորական համազգեստով ներկայանալ հարսանիք։