Բարեգործական տարեդարձ. Աջակցիր նախագծի` նվեր տալու փոխարեն
«Եկեք միասին նշենք տարեդարձս ;)
Վայրը` Լոֆթ:
Հյուրասիրությունը` Տավուշի համեղագույն գինի և պանիր:
Հյուրերը` հետաքրքիր, հավեսով, խելացի, հումորով, պայծառ (կանանց
ու աղջիկների դեպքում նաև գեղեցիկ) մարդիկ, այսինքն` Դուք:
Երաժշտությունը` dandax artasahmanyan :))
Ակնկալվող նվերները` նվեր չեմ ուզում ;) Տուփերի վրա նշված և նկարագրված
կլինեն նախագծեր, որոնք պետք է իրականացվեն Տավուշի մարզում: Կարող եք գումար ավելացնել Ձեր հավանած նախագծի տուփի մեջ կամ թերթիկի վրա լրացնել, թե Դուք կամ Ձեր կազմակերպությունն ինչպես կարող եք աջակցել տվյալ նախագծին և գցել տուփի մեջ` նշելով կոնտակտային տվյալներ, կամ էլ վերցնել տվյալ նախագծի հաշվեհամարը և գումարը հետո փոխանցել: Տուփերը կբացվեն կեսգիշերին` նախագծերի պատասխանատուների ներկայությամբ ;)
Հաշվեհամարները, ինչպես նաև նախագծերի ընթացքի մասին տեղեկությունները պարբերաբար կհրապարակեմ իմ էջում` շարունակելով աջակցել դրանց իրականացմանը:
Նախագծերի ընտրությունը` աջակցության համար նախագիծ ներկայացնելու
կարգն ու պայմանները կտեղադրվեն շաբաթվա ընթացքում միջոցառման էջում: Հնարավոր կլինի
դիմել մինչև ապրիլի 13-ը, ինչից հետո հատուկ ընտրված ժյուրիի հետ միասին կընտրենք մի
քանի նախագիծ, որոնք էլ կնշվեն տուփերի վրա:
Հ.Գ. Մուտքն ազատ է լինելու, և ինչպես իմ հյուրերը, այնպես էլ Լոֆթի այցելուները
կարող են մասնակցել միջոցառմանը:
Լինելու են անակնկալներ և մրցանակ-նվերներ մասնակիցների համար:
Կհանդիպենք ապրիլի 17-ին:
Հ.Հ.Գ. Ժպիտները չմոռանաք Ձեզ հետ բերել :)
Հատուկ շնորհակալություն Լոֆթին հյուրընկալության և աջակցության համար»,- այսպիսի յուրօրինակ հրավեր է արել Արման Հայրապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում