Քաղաքական 12:50 27/03/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Մեծ անորոշության տագնապը

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հեղափոխությունը դեռևս փոփոխությունը չէ. սա մենք ամիսներ առաջ ենք արձանագրել։ Դա փոփոխությունների հնարավորությունն է։ Հայաստանը ուներ և դեռևս ունի էական դրական փոփոխությունների  հնարավորություն։ Բայց փոփոխությունները կարող են ունենալ նաև հակառակ որակները։

Օրեր առաջ հրապարակվեց համաշխարհային բանկի զեկույցը, որը բառացի զգուշացնում է. «առանց հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների՝ աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում։ Նշված արդյունքների ձախողումը կարող է  կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ...»։

Նախապայմանը հետևյալն է. երկրի այսօրվա մթնոլորտը պետք է փոխվի։ Հակառակ դեպքում զարգացում չի լինելու։  Պետք են  բարեփոխումների լուրջ ծրագրեր և դրանց իրականացմանը ունակ մարդիկ ու թիմեր։

Մենք ունենք խնդիրներ, որոնցից ո՛չ փախչել է հնարավոր, ո՛չ թաքնվել։ Մենք դրանք պետք է լուծենք, մեղմենք, նվազեցնենք.
ա/անվտանգության խնդիր և պատերազմի ռեալ վտանգ
բ/ դեմոգրաֆիկ խնդիր (արտագաղթ, ծնելիության անկում, բնակչության ծերացում)։ Մեր անմիջական հարևանների բնակչությունն է. Ադրբեջան՝ 9,8 մլն, Թուրքիա՝ 79.8 մլն, Իրան՝ 81.16 Վրաստան՝ 3.7 մլն։ Մենք ունենք, որպես պետություն, ֆիզիկապես մաշվելու հեռանկար։
գ/ չի գտնվում տնտեսության բեկման ճանապարհը։

Այսօրվա ամենավտանգավոր միտումը

Հարցերի, խնդիրների, պատկերացումների պաթոլոգիկ պարզունակացումը։ Որոշ դեպքերում թվում է, թե դա միտումնավոր է արվում, այլ դեպքերում՝ ակնհայտ է ավելիին չտիրապետելը։ Ուղղակի հնարավոր չէ՝ նման ահռելի խնդիրների, նման տարածաշրջանում գտնվելու պարագայում՝ այսքան պարզունակ պատկերացումներով և պարզունակ, երբեմն՝ մանկապատենական ձևակերպումներով հաջողություն ունենալ։

 Ի՞նչ անել

Մարդկայնորեն հասկանալի է նոր իշխանության համոզմունքը և վրդովմունքը, թե՝ տնտեսական հեղափոխությունը յուրաքանչյուրի անհատական հեղափոխությունից պետք է սկսվի, հակառակ դեպքում բան չի ստացվի. ինչո՞ւ եք պասիվ...

Բայց որպեսզի անհատական և հանրային մակարդակով դա տեղի ունենար, պետք էր անել մեկ այլ բան. ապահովել երկրում համապատասխան մթնոլորտ։ Երկրում կառուցելու, աշխատելու մթնոլորտի փոխարեն ստացել ենք մարդ բռնելու, ամեն անկյունում կոռուպցիա փնտրելու հիվանդագին միտում։ Կոնսոլիդացիայի փոխարեն ստացել ենք հասարակությանը անընդհատ բաժանելու և իրար դեմ լարելու մթնոլորտ։ Գործնական իշխանության փոխարեն ստացել ենք անվերջ ելույթների ու լոզունգների իշխանություն։ Զարգացման և գրագետ բարեփոխումների տեսլականների ու ծրագրերի փոխարեն ստացել ենք վտանգավոր գաղափարների փաթեթ։ Փոխենք այս մթնոլորտը, և կմիանա երկրի շարժիչը, երկիրը կսկսի զարգանալ։

Ի՞նչ է մեզ սպասում

Ավելորդ հոռետես կամ ավելորդ լավատես չընկալվելու համար, այս հարցի պատասխանները, պետք է սկսել եթե-ներով։ Եթե մենք ուզում ենք, որ լինեն ներդրումներ, լինի տնտեսական ակտիվություն, ապա իշխանությունը պետք է հրաժարվի «մեղավորության կանխավարկածի», կուլակաթափության և նմանատիպ մյուս գաղափարներից։ Փոխարենը պետք է առաջ քաշի պասիվ կապիտալը ակտիվացնելու, ներդրումներ անելու պայմանով տնտեսական համաներման, տնտեսությունն աշխուժացնելու այլ գաղափարներ։

Եթե մենք ուզում ենք երկիրը վերադարձնել հանդարտ հուն և ոչ թե մխրճվել անվերջանալի դատերի և բոլորը բոլորին մեղադրելու անվերջանալի գործընթացի մեջ, ապա պետք է դուրս գալ ՀՔԾ-ի հորինած իրականությունից, հրաժարվել այդ սցենարի պաշտոնական և ստվերային հեղինակների ծառայություններից։ Ամեն ինչից անկախ՝ պետք է հասկանալ, որ հնարավոր պատերազմի շեմին կամ բարդ խաղաղության բանակցությունների նախօրյակին չի կարելի քրգործերով թուլացնել սպայակազմը և կազմակերպել հաղթանակի հրամանատարների ցուցադրական հեղինակազրկումներ։ Կա նաև շատ ավելի կոնկրետ հարց. քանի դեռ Ռ. Քոչարյանն անազատության մեջ է, Հայաստանի և ՌԴ հարաբերություններում լինելու է «ռազմավարական լարվածություն», իսկ ռուսահայ կապիտալը (Հայաստանի համար կապիտալի հիմնական իրական աղբյուրը) չի գալու Հայաստան. կա՛մ չի ուզելու, կա՛մ չեն թողնելու։ 

Եթե մենք ուզում ենք բարձրացնել երկրի դիմադրողականությունը արտաքին վտանգների առաջ, ապա օր առաջ պետք է կանգնեցնենք երկրում ներքին անկառավարելիության սողացող պրոցեսը։ Դադարեցրեք երկու կոպեկի համար տարիների հնության թեմաներով գյուղապետերի որսը, դադարեցրեք տասնամյակների պատմությունը ունեցող ներգյուղական, ընտանեկան, կլանային բողոքներին և առճակատումներին տոն տալը, խրախուսելը։ Սա մինչև վերջին ատոմը բաժանելու է երկիրը։ Դադարեցրեք չմտածված ձևակերպումներ հնչեցնելը, որոնք բերում են ամենաթողության և ազատությունների ու իրավունքների սխալ ընկալման և կիրառման։ Սա թույլ, ֆեյք պետության տանող ամենակարճ ճանապարհն է։ 

Ի՞նչ է պետք անել

Կհաջողվի՞ մեզ խուսափել վատագույն սցենարներից, կհաջողվի՞ մեզ՝ հետ վերադառնալ նախնական պոզիտիվ նպատակներին և հույսերին։ Վստահ եմ, որ հնարավորություն դեռ կա։ Բայց դարձյալ, եթե արվեն մի շարք քայլեր.
1. Եթե իշխանության մեջ գտնվող մարդիկ չգնան կարծիքի համահարթեցման ճանապարհով, սկսեն տարակուսանք ու անհամաձայնություն դրսևորել իրականացվող այս կամ այն քայլի ու գաղափարի նկատմամբ։ Իշխանության մեջ անհատի ձայնի ինստիտուտը չափազանց կարևոր գործոն է։
2. Եթե ԱԱԾ-ն շուտ վերադառնա իր հիմնական գործառույթներին, առավելագույնս կենտրոնանա ազգային անվտանգության խնդիրների վրա, հանկարծ բաց չթողնի անկառավարելիության տանող պրոցեսը և ավելի կոշտ պնդի երկրի անվտանգությանը վերաբերող իր իրավացիությունը տարբեր հարցերում (Խաչատուրովի ձերբակալման անթույլատրելիության օրինակով), ապա կայունության որոշակի մակարդակ հնարավոր կլինի ապահովել։
3. Եթե իշխանությունից դուրս գտնվող՝ իմ կողմից ձևակերպված «ոչանտարբերների հանրությունը» կարողանա դառնալ ավելի լսելի, ավելի ազդեցիկ, այդ թվում՝ կառուցվածքային միավորների տեսքով, ապա հնարավոր կլինի լցնել սթափության վակուումը։
4. Եթե ոչ իշխանական կուսակցությունները, ԱԺ-ում ներկայացված և  արտախորհրդարանական, կարողանան արագ առողջացման գնալ, վերջապես հասկանան դրա անհրաժեշտությունը,  ապա կլինի քաղաքական դաշտի վերակենդանացում, ինչը կտա որոշակի երաշխիքներ՝ խելահեղ սցենարներով չգնալու։
Կա տպավորություն, որ բոլոր չորս կետերում էլ (մի տեղ՝ ավելի շատ, մի տեղ՝ ավելի քիչ) այսօր ունենք խնդիրներ՝ հապաղում, չարվող աշխատանք։

 Ձայների որակը Հայաստանում

Վատագույն սցենարներից խուսափելու և երկրում կանխատեսելիության ու հեռանկարայնության մթնոլորտ ձևավորելու համար չափազանց կարևոր է երկրում առկա ձայների որակը՝ դոմինանտ ձայնի որակը։

Հայաստանում կան տեսակետների և գաղափարների տոքսիկ կենտրոններ և տոքսիկ անհատներ, որոնք միայն ատելություն, քեն ու քաոս են գեներացնում։ Դրանց մի մասը հին նախապատմություն ունեն, մի մասը՝ նոր, դրսից ֆինանսավորվող։ Նրանց ամեն նոր գաղափարը, քայլը, նամակը, առաջարկը Հայաստանը Սիրիայի վերածելու հեռանկարն է մեծացնում։ Նրանք ամեն կերպ ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը իշխանության վրա, որոշումների կայացման վրա, երկրում մթնոլորտի ձևավորման վրա։ Իշխանության մեծ շերտի անփորձությունն ու վատ տեղեկացվածությունը նրանց համար պարարտ հող է։ Եթե բաց թողեցինք պահը, վաղը ուշ կլինի։

Ի հակակշիռ սրան՝ Հայաստանում կան շրջանակներ, միմյանցից տարբեր քաղաքական հայացքների և պատկերացումների, որոնք միշտ հրապարակայնորեն ասում են իրենց տեսակետը՝ հիմքում ունենալով օգնելու, զգուշացնելու, առաջարկելու մոտիվացիան, կոպիտ սխալներից և անկայունության տանող սցենարներից երկիրը հեռու պահելու ցանկությունը։ Մեծ հաշվով՝ երկրի հեռանկարը այս երկու որակների մրցակցության մեջ է։ Կախված նրանից, թե ո՛ր որակի ձայնը կհաղթի, կորոշվի, թե ի՛նչ ճանապարհով է գնալու Հայաստանը։ Իշխանության միջի որակյալ ձայները պետք է ավելի «դուխով» լինեն, ինչն այդպես չէ այսօր, իսկ իշխանությունից դուրս որակյալ ձայները պիտի լինեն ավելի բարձր և ավելի կազմակերպված, ինչը դարձյալ այսօր այդպես չէ։
Եվ իհարկե, վերջապես պետք է սկսի գործել այդ առողջ ձայները լսելու և հետևություններ անելու՝ դեռևս չգործարկվող մեխանիզմը։ Դեռ հնարավորություն կա։

Մի բան պետք է փորձենք հստակ պատկերացնել. նժարին կա երկու տարբերակ. կա՛մ Հայաստանը դառնալու է խաղաղ, համերաշխ ու զարգացող պետություն, կա՛մ վերածվելու է Սիրիայի։ Այլ կարգախոսներ ու բարիկադներ փնտրելու կարիք պարզապես չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}