Թուրքիայի ՆԳՆ նախարար․ Սիրիա են վերադարձել նրա 318 հազար քաղաքացիներ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Անկարայի հատուկ գործողությունների ավարտից հետո 318 հազար սիրիացի վերադարձել է տուն։ Ինչպես տեղեկանում ենք Regnum-ից, այս մասին հայտնել է Anadolu Ajansi- ն:
«318 հազար 500 սիրիացիներ վերադարձել են տուն, քանի որ Սիրիայում խաղաղություն է հաստատվել», - ասել է Սոյլուն:
Ներքին գործերի նախարարության ղեկավարը նշել է նաև, որ Թուրքիան բժիշկներ, բուժքույրեր, ինժեներներ, անվտանգության աշխատակիցներ է ուղարկել Սիրիա և այնտեղ դպրոցներ է կառուցել: Նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում այնտեղ ոչնչացվել է 3,333 ահաբեկիչ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը 2016 թվականից Սիրիայում իրականացնում են «Եփրատ վահան» գործողությունը, այնուհետև գործարկել են «Ձիթենու ճյուղ» օպերացիան: Անկարան փորձում է պաշտպանել իր սահմանները ահաբեկչական սպառնալիքից, որը, նրա կարծիքով, գալիս է սիրիական քրդերից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում