Մշակույթ 15:40 30/03/2019 Հայաստան

Ինչո՞վ է մեղավոր Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և չի հասցրել քայլել. Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու Նազելի Ղարիբյանի որոշմանը։

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Երեկ, անձրևոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երևի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից և ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։

Չգիտեմ, երկրորդ ազատումը ե՞ւս գարնանային «Ա-վիտամինոզի» արդյունք էր, թե՞ այստեղ գործ ունենք արդեն շատ ավելի լուրջ հորմոնի՝ «սերատոնինի» բացակայության հետ, որը թույլ չի տալիս տարբեր պաշտոնյաների լինել ներդաշնակ ու խաղաղ, լինել երջանիկ և չկայացնել աբսուրդային որոշումներ։

Այդուհանդերձ, մտադրությունս բնավ Մենդելեևի աղյուսակի

և դժբախտության ու երջանկության հորոմենների շուրջ դիսկուրսը չի։
Հիմա ինչո՞վ է մեղավոր Կոնստանտին Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և մի շարք կարևորագույն մրցանակաբաշխությունների և չի հասցրել ոտքով Գյումրից քայլել Երևան։ Կամ՝ քայլելու ցանկությունը ի սկզբանե չի էլ ունեցել, վստահ լինելով, որ ցանկացած իշխանության համար կարևորը բարձր մշակույթը պիտի լինի ու այն արվեստագետը, ով կարող է ապահովել այդ չափանիշները։ Ինձ քիչ առաջ զանգահարեցին Վանաձորի թատրոնի մի խումբ դերասաններ և նրանք ուղղակի շոկի մեջ էին, որովհետև Ագնեսային հաջողվել էր ստեղծել իրապես որակյալ թատրոն և մեկը մյուսի հետևից հետաքրքիր ներկայացումներ և հյուրախաղեր անել:

Թվում է, թե Հայաստանում մշակույթ «վարող» պաշտոնյաները պիտի ամուր կառչեին այս գործիչներից, որովհետև նրանց տված ստեղծագործական «պրոդուկտը» բարձրարվեստ է։ Բայց ոչ, պարզվում է, հեղափոխական թրենդը խաղի իր կանոններն ունի, որտեղ «արվեստը» ընդամենը կույր աղիքի պես մի բան է։

Անկեղծ ասած՝ ես, որ չվախեցող և չհուսահատվող տեսակ եմ, սկսում եմ վախենալ։ Վախենալ, որ ռնգեղջյուրացման էս տրամաբանությամբ շարժվելու դեպքում մշակույթի մեր հեղափոխական թրենդիստները նաև մշակույթում են հռչակելու նոր թրենդ՝ թավշյա մշակույթի թրենդը, որտեղ Սոս Սագսյանը, արդեն իմացանք, ժանր է, Մանեն և Մոնեն էլ երևի թե հակահեղափոխականներ, որովհետև, ինչպես ասվեց ԱԺ ամբիոնից, իրենք իրավունք չունեն համեմատվելու Մարտիրոս Սարսյանի գույների հետ։ և ինչպես օրերս ինձ հետ անկեղծ զրույցում «կիսվեց» Գյումրիից Երևան «ակուրատնի» քայլածներից մեկը՝ «չե՞ք կարծում, որ թավշյա հեղափոխությունը իր նոր տեսակի մշակույթը պետք է ունենա»։

Ու ես առաջին անգամ իսկապես վախեցա, երբ մի պահ փորձեցի պատկերացնել հեղափոխական մշակույթի թավիշը։

Եվ վերջում՝ իրական մի դեպք։ Փարիզում, հայտնի ցուցահանդեսներից մեկին հրավիրված էին ե՛ւ Պիկասոն և ԽՍՀՄ մշակույթի նախարար Ֆուրցևան։ Երկուսն էլ մոռացել էին իրենց հրավիրատոմսերը։ Երբ Պիկասոն, ապացուցելու համրար, որ ինքն է՝ մաքուր թղթի վրա արագ պատկերեց խաղաղության աղավնուն՝ նրան ներս թողեցին։ Իսկ գիտե՞ք, ինչպես ներս մտավ Ֆուրցևան. նրան ասեցին՝ Պիկասոն ապացուցեց արագ մատիտանկար անելով, իսկ դո՛ւք ինչպես կապուցուցեք՝ նախարարը զարմացած հարցրեց՝ «Իսկ ո՞վ է Պիկաոսն»։ Նրան անմիջապես ներս թողեցին, որովհետև տված պատասխանից համոզվեցին, որ նա հաստատ ԽՍՀՄ մշակույթի նախարարն է։

Ու հիմա ես սկսում եմ վախենալ մշակութային ահա էս ռնգեղջյուրացումից, որից անդին վերջի սկիզբն է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:00
Լուվրը կբացվի հուլիսի 6-ին
Թանգարան այցելելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները։
Աղբյուր` Panorama.am
12:53
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի տարածքում մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: ԱԻՆ հաղորդմամբ, օդի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Էստոնիայում COVID-19-ի դեպքերի թիվը կազմում է 1865
Անցած 24 ժամվա ընթացքում Էստոնիայում կորոնավիրուսով վարակվածության հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 6-ով՝ հասնելով 1865-ի: Շաբաթ օրը, ըստ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արցախում մեկուսացված է 67 քաղաքացի
Մայիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում  կորոնավիրուսով  վարակված 38 քաղաքացիներից 26-ն արդեն առողջացել  են: Ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քաղաքացին ընկել է փոսը
Մայիսի 29-ին, ժամը 11։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:20
«Այլընտրանքային նախագծեր խումբ». Ուշադրություն. լռում է կառավարությունը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» տարածած հոդվածում գրում է. «Մենք սատարում ենք կառավարության և վարչապետ Փաշինյանի կոչերին...
Աղբյուր` Panorama.am
12:13
Գլխավոր դատախազությունը՝ ՍԴ դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել  ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
12:09
Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս
Պենտագոնը բանակին հրամայել է ամերիկյան ռազմական ոստիկանության ստորաբաժանումները բերել մարտական վիճակի՝ Միննեապոլիսում տեղակայելու համար:...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ավելի քան 61 հազար թանգարանային ցուցանմուշ վերականգնման կարիք ունի
2019 թվականին Հայաստանի տարածքում գործել է 100 թանգարան, որից 63-ը Երևանում, 8-ական՝ Լոռու, Շիրակի մարզերում, 5 թանգարան՝ Կոտայքում, 4՝...
Աղբյուր` Panorama.am
11:54
Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում արձանագրվել  է կորոնավարակի ևս  11 դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքում,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Թրամփը և Մերկելը վիճել են «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով
«Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ տարաձայնությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բուռն քննարկումների...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տարանտինոն հայտնել է, թե որն է տասնամյակի լավագույն ֆիլմը
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն տասնամյակի լավագույն ֆիլմ է համարել Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» կինոժապավենը: Նրա խոսքերը փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երվանդ Վարոսյան. Նման բան անպատկերացնելի է անգամ ավտորիտար ու բռնապետական պետություններում
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովրդավարական, իրավական պետության մեջ անպատկերացնելի է պարլամենտում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
11:21
Սեուլում կարանտինից հետո բացված թանգարանները կրկին փակվում են
Սեուլում կարանտինից հետո վերջերս բացված թանգարաններն ու պատկերասրահները կրկին փակվում են կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Շանթ Ուռուտյան. Ժողովուրդ դուք իրո՞ք չեք հասկանում՝ ինչ է կատարվում երկրում
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկականի օրդինատոր Շանթ Ուռուտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.  «Կարևոր մի քանի փաստի...
Աղբյուր` Panorama.am
11:06
30.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 251 նոր դեպք, մահացել են 10-ը
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 251 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 10 հիվանդ, որից երեքն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Թևանյան. Ալիևը մայիսի 28–ին հերթական անգամ ցույց տվեց իր «կառուցողականությունը»
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ախալքալաքի բերդը հաջորդ տարի կսկսեն վերականգնել
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ախալքալաքի ХI դարի բերդի վերականգնումը, որը նախատեսվում էր 2020 թվականին, հետաձգվել է ևս մեկ տարով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:50
Փաստաբան. Իշխանությունը բառացիորեն մսխեց այն դրական էներգետիկան, որ ձևավորվել էր իր շուրջ իշխանության գալիս
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքան էջում գրել է. «2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը բացառիկ հնարավորություն էր...
Աղբյուր` Panorama.am
10:43
Մերկելը հրաժարվել է մեկնել G7 գագաթաժողով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի համաձայնվել մասնակցել «Մեծ յոթնյակի» (G7)  առաջնորդների դեմ առ դեմ հանդիպմանը, որն...
Աղբյուր` Panorama.am
10:36
«Ինտերը» չի ցանկանում գնել Տիմո Վերներին
«Ինտերի» ղեկավարությունը որոշեց չգնել «Լայպցիգ»-ի հարձակվող Տիմո Վերներին, հաղորդում է regnum.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Forbes-ը միլիարդատերերի ցուցակից Քայլի Ջեններին հեռացրել է
Հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քայլի Ջենները դուրս է մնացել միլիարդատերերի ցուցակից, որը կազմում է «Ֆորբս» ամսագիրը։ kulturomania.ru-ն...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գրադարանների հիմնական այցելուներն են՝ 15 և ցածր տարիքային խումբը
2019 թվականին Հայաստանի տարածքում գործել է 670 գրադարան, որից 10-ը՝ մարզային կենտրոնական, 46-ը՝ տարածքային կենտրոնական, 72-ըէ քաղաքային, 519-ը՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
ԱՄՆ-ը խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ. Թրամփ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրաժարվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, և Վաշինգտոնը խզում է կազմակերպության հետ...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Հրապարակ». Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա, օրակարգում է նաև Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. նկատեցի՞ք՝ նախորդ  բրիֆինգին ներկա...
Աղբյուր` Panorama.am
10:07
«Ժողովուրդ». Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները...
Աղբյուր` Panorama.am
10:04
«Հրապարակ». Արցախում նոր ընդդիմություն է ձևավորվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ, նոր ընդդիմություն է ձևավորվում, որի առաջնորդն այս...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Ժողովուրդ». Դատավորները շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Հրապարակ». Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. մի քանի օր է՝ բոլորն իրար զգուշացնում են` մաքրեք ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}