Քաղաքական 12:25 02/04/2019 Հայաստան

Խաղաղության նախապատրաստման ապրիլյան դասերը

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրեբեջանի ղեկավարների երկար սպասված ու նույնքան էլ քննարկված առաջին պաշտոնական հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Հանդիպումից ոչ ոք բեկում չէր սպասում, և այն ամփոփող սակավախոս, բայց կարևոր՝ համատեղ հայտարարությունը ցույց տվեց, որ կողմերը չեն փոխել բանակցային գործընթացի վերաբերյալ ունեցած իրենց սկզբունքային մոտեցումները։ Հայկական կողմն ավելի շատ խոսում է ընթացակարգային հարցերից՝ ով պետք է բանակցի, ինչ սկզբունքների շուրջ պետք է բանակցել և այն միջավայրի մասին, որտեղ պետք է բանակցություններն ընթանան։ Ադրբեջանական կողմի հայտնի մոտեցումն է, որ ստատուս քվոն անկայուն է և պետք է բովանդակային բանակցությունների ու կոնկրետ քայլերի միջոցով հասնել հարցի լուծման։ Կոնկրետ քայլ ասելով առաջին հերթին նկատի ունեն ԼՂ հարակից տարածքների և տեղահանվածների վերադարձը։ Այլապես սպառնում են ուժի կիրառմամբ ու նոր պատերազմով։

Այս երկու մոտեցումները փորձ է արվել համատեղել Վիեննայի հայտարարության մեջ, որտեղ կարդում ենք. «երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ ու շոշափելի քայլերի կարևորությունը հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»։

Նշվում է նաև, որ ղեկավարները հանձն են առել ամրապնդել հրադադարը՝ հիմնվելով Դուշանբեում ունեցած քննարկման վրա, ինչպես նաև համաձայնել են մի շարք քայլեր մշակել մարդասիրական ոլորտում։

Վիեննայի հանդիպումը զգուշավոր ոգևորություն է առաջ բերել միջազգային հանրության որոշ շրջանակներում։ Դրա արդյունքները ողջունել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Եվրոպական Միությունը։ Սակայն հետաքրքրականն այն է, որ Վիեննայի հանդիպումն ու դրա արդյունքներն առանձնապես խանդավառությամբ չեն ընդունվել Հայաստանում։ Տպավորությունն այն է, որ խաղաղության և բանակցային գործընթացի նկատմամբ կա համընդհանուր ենթագիտակցական կասկածամտություն, արմատացած թերահավատություն։

Այստեղ խնդիրը հանրության միլիտարիզացիայի կամ ռազմատենչության մեջ չէ։ Խաղաղության նկատմամբ ներկայիս նման վերաբերմունքը կապված է ոչ վաղ անցյալի ու առաջին հերթին 2016թ. ապրիլի դասերի հետ։

Այսօր լրանում է ադրբեջանական ագրեսիայի երեք տարին, որի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ցուցաբերած գազանությունները ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեցին, որ այդ երկիրը՝ իր ռևանշիստական ղեկավարությամբ պատրաստ չէ որևէ ողջամիտ խաղաղության։ Տարիներ շարունակ քարոզած հայատյացությունը, հայի ու Հայաստանի դեհումանիզացիան ու դեմոնիզացումը զարհուրելի դրսևորումներ ունեցան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Մահացած զինվորի գլխատումը կամ տարեց մարդկանց սպանված մարմինների խոշտանգումները բավականին տպավորիչ պատկերներ են, որ կարող են վառ հիշվել ոչ միայն երեք տարի, այլ երեք տասնամյակ։

Եվ ամբողջ հարցն այն է, որ ապրիլյան դասերի ֆոնի վրա, երբ Ադրբեջանում ոչինչ, բացարձակապես ոչինչ չի փոխվել և որևէ բան իրապես փոխելու մտադրություն չի նկատվում, ինչպես կարող է Հայաստանը վստահել խաղաղ գործընթացին։ Այստեղ խաղաղության հետ կապված երկու խնդիր է առաջանում։ Առաջինը՝ այն  զուգակցվում է միակողմանի զիջումների հետ, և երկրորդ՝ վստահության բացակայություն պայմաններում ընկալումն այն է, որ խաղաղությունը չի կարող անվտանգություն ապահովել։

Կայուն խաղաղություն ունենալու համար հարկավոր են բոլոր կողմերի ջանքերը։ Երբ կողմերից մեկը չի դադարում ագրեսիվ պահվածքն ու ռազմատենչ հոխորտանքները, խաղաղությանը միտված մյուս կողմի քայլերը կարող են լավագույն դեպքում դիտարկվել որպես միամիտ ու պարտվողական պացիֆիզմ, որը կարող է, ի թիվս այլի, բերել բանակցային դիրքերի թուլացման։

Նման միջավայրում, ինչքան էլ որ մեծ լինի խաղաղություն հաստատելու ձգտումը, բնական է, որ հայկական կողմը պետք է փորձի խուսափել «պացիֆիզմի ծուղակից»՝ բոլոր ուղղություններով ադեկվատ պատասխան տալով Ադրբեջանի քայլերին։ Ցավալի է, որ խաղաղությունը դարձել է Ալիևի վարած քաղաքականության արդյունքում ձևավորված այս արատավոր փակ շրջանի զոհը։

Պատմությունը ցույց է տալիս, որ խրոնիկական ագրեսորին «խաղաղեցնելու» (appeasement), նրան անընդհատ «քաղցրաբլիթ» հյուրասիրելու միջոցով հնարավոր չէ խուսափել պատերազմից։ Ավելի արդյունավետ է եղել «մտրակի» քաղաքականությունը։ Ինչպես հրեաներին վերագրվող կատակում է ասվում՝ լավ մտրակ ունենալու դեպքում քաղցրաբլիթի վրա քիչ ծախս կանես։ Ասածի իմաստն այն է, ինչը հաստատվեց նաև ապրիլյան դասերվ, որ այսօրվա Ադրբեջանի նման հարևան ունենալու դեպքում խաղաղության նախապատրասվելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստվելն է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է
Լևոն Արոնյանը դուրս է եկել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: ՀԱՕԿ լրատվականից...
Աղբյուր` Panorama.am
13:42
Պահեստազորի սպա. Այս դեղնակտուցների օրոք որևէ բան չփոխվեց
«Վայոց Ձորի մարզպետն իր կլաններով ինչքան ուժ ունի փորձում է առաջին՝ իր մասնակցությունը դուրս բերի այդտեղից, երկրորդ՝ մեղավորությունը բարդի...
Աղբյուր` Panorama.am
13:28
Էստոնիան վաճառքի է հանել իր կղզին
999 հազար դոլար և կարող եք տիրանալ Հիրա կղզուն, որը գտնվում է Բալթիկ ծովում: Privateislandonline գովազդի կայքում հաղորդվում է, որ 24 հեկտար...
Աղբյուր` Panorama.am
13:13
Չինաստանի դեսպանությունը ՉԺՀ 70-ամյակի առիթով անցկացնում է «Ճանաչիր Չինաստանը» առցանց մրցույթ-վիկտորինա
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ճանաչիր...
Աղբյուր` Panorama.am
13:00
Պուտինը հանձնարարել է գումար հատկացնել Աբխազիայի զինված ուժերի արդիականացման համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պայմանագիր կնքել Աբխազիայի հետ՝ աբխազական զինված ուժերի արդիականացման ծախսերը ֆինանսավորելու...
Աղբյուր` Panorama.am
12:50
Մինչև 200 հազար դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա
Հարկադիր կատարման ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 4-ին ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արթուր Վանեցյան. Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ում ասուլիսի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր...
Աղբյուր` Panorama.am
12:27
Փաշինյանը Վանեցյանի հայտարարությունը համարում է անարգանք
«Պարոն Վանեցյանը, դե յուրե լինելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հայտարարություն է  անում ըստ էության իր գերագույն...
Աղբյուր` Panorama.am
12:21
Բարի գալուստ պատժիչ Հայաստան. Էլինար Վարդանյան
Դատարանների երկու որոշումներով փաստվեց այն, ինչի մասին մենք նախօրոք զգուշացրել էինք՝ Հայաստանը պաշտոնապես մտավ պատժիչ ռեպրեսիաների փուլ։ Ես...
Աղբյուր` Panorama.am
12:12
Ներկայացվել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները
ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
12:02
ԱԱՀ-ի դեբետային գումարները վերադարձման մասին նախագիծն ընդունվեց
«Թալանի միջոցով հարստություն կուտակած և այսօր քրեական հետապնդման մեջ գտնվող մարդկանց չենք կարող բյուջեից գումար վերադարձնել»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Ալբանիայում վերջին 30 տարում ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել
Ավելի քան 105 մարդ է տուժել Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։  Վեստի.ռու-ի հաղորդմամբ, 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը...
Աղբյուր` Panorama.am
11:38
Տեղեկատվություն պետք է տրամադրվի, թե ու՞մ են վերադարձվում գումարները. Թանդիլյան
Խորհրդարանն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները։ Օրակարգում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
11:36
Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում...
Աղբյուր` Panorama.am
11:24
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ն «Moody's»-ի կողմից ստացել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և...
Աղբյուր` Panorama.am
11:20
ԵՄ Թումո համալիրի նախագծի հաղթողը հոլանդական MVRDV ճարտարապետական ընկերությունն է
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի միջազգային ճարտարապետական նախագծի հաղթողը հայտնի է: Ճարտարապետական աշխարհի երեք հսկա`...
Աղբյուր` Panorama.am
11:13
Փաշինյան. Սորոսը ցանկանում էր ինձ հետ հանդիպել
«Դավոսի ֆորումին իմ մեկնելուց առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց ճիշտն ասած, իմ աշխատանքային ծանր ու խիտ...
Աղբյուր` Panorama.am
11:11
«Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի
HBO-ի նկարահանած «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակին։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:07
Դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել
Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ,...
Աղբյուր` Panorama.am
11:05
Կարևորում ենք Հայաստանի հետ գործընկերությունը. Լոս Անջելեսի քաղաքապետ
«Լոս Անջելեսում բնակվող և գործունեություն ծավալող հայկական համայնքը շատ հաջողակ է և ակտիվ ներգրավված է մեր քաղաքի հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:00
ԱՄՆ-ում Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:57
Քոչարյանի աջակիցներն անժամկետ նստացույց են իրականացնում
«Երրորդ օրն է, ինչ Նախագահ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց՝ առաջին ատյանի դատարանի ապօրինի որոշման հետ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Սպային ծեծած մարզպետի օգնականը կալանավորվել է
Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել...
Աղբյուր` Panorama.am
10:44
Մեծ Բրիտանիայի վարչապետն Իրանին պատասխանատու է համարում Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման համար
Բրիտանիան եզրակացրել է, որ Իրանը պատասխանատու է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման համար։ Նախօրեին ասել է Մեծ Բրիտանիայի...
Աղբյուր` Panorama.am
10:35
Հայկական գորգերի արտադրությունը 1,7 անգամ աճել է
Հայաստանում 2019 հունվար-հուլիսին աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նշված...
Աղբյուր` Panorama.am
10:29
Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:27
Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։...
Աղբյուր` Panorama.am
10:24
Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
Մոսկվայի՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ սրահում կայացել է համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։  Համերգը կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}