Պետք է ենթադրել, թե ինչու են ազատվել վարչապետի արարողակարգի աշխատակիցները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 2-ի որոշումներով պաշտոններից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանը, նա ի դեպ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը։
Պաշտոնական մեկնաբանություն տվել է Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նա ասել է, որ ազատումների պատճառը «վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելն է եղել»: Թե ինչ հանձնարարականի մասին է խոսքը, չի մանրամասնել։ Մնում է ենթադրություններ անել։