Ինչքան հաճախ լվանալ ջինսե հագուստները
Ջինսե հագուստները պետք է լվանալ ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Independen-ին պատմել է Levi's-ի բրիտանական ներկայացուցչությունում։ Ընկերությունում նշում են, որ ջինսերը իրականում լավ տեսք են ունենում, եթե այն հաճախ չեն լվանում։
«Երբ դենիմից 1873 թվականին առաջին անգամ ջինսն ստեղծվեց, դրանք կրում էին Արևմտյան Ամերիկայի աշխատողները և հանքագործները: Դենիմն ամուր կտոր է, այն չպետք է հաճախ լվանալ, ինչպես կարծում են։ Այս դեպքում երկուսը մեկտեղում է՝ կխնայեք և ջուրը, և էներգիան»,- ասել են ընկերությունից։
Միաժամանակ ընկերություներում ընդգծել են, եթե, օրինակ, տաբատին պատահաբար ընկնում է պիցցայի մի կտոր, դա կարելի է համարել «արտակարգ լվացման» պատճառ:
Levi's-ը նաև խորհուրդ է տվել ջինսերը չորացնելու հետ կապված. «Պետք չէ այն չորացնել լվացքի մեքնայի մեջ, ավելի լավ է դա անել օդում թարս կողմից»։