Համաներումով ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն. Օսիպյան
Համաներումով ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հավելելով, որ 71-ից կալանավորվել է 14-ը, մյուսների խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ոստիկանապետը չհերքեց, որ հանցագործությունների աճը նաև պայմանավորված է համաներումով: Վալերիյ Օսպյանը նաև ասաց՝ դրանք ավելացել են այն պատճառով, որ քաղաքացիները դարձել են առավել զգայուն. «Եթե նախկինում մարդիկ ուշադրություն չէին դարձնում ինչ-որ արարքի, միգուցե մտածում էին, որ դեպքերին չեն տրվի իրավական գնահատական, ապա այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն»:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ նախկինում դեպքեր են եղել, երբ բնակարանային գողության համար մարդիկ դիմել են ոստիկանություն, բայց այդ հաղորդումը ոստիկանության աշխատակիցները չեն գրանցել. «Այսօր նման բան չկա, այսօր ցանկացած հաղորդում, հայտարարություն գրանցվում է»:
Հարակից հրապարակումներ`
- Համաներմամբ ազատ արձակվածներից 6-ը կալանավորվել է, 7-ը հետախուզվում է
- Ուշադրության կենտրոնում պահել համաներմամբ ազատ արձակված անձանց. Օսիպյան
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ