Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է նախորդ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):
Բանկից հայտնում են, որ Fitch Ratings գործակալության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած վարկանիշը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է Բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:
Fitch-ի հրապարակած զեկույցում նշված է, որ Բանկը նման գնահատականի արժանացել է շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:
Վերահաստատված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունն ու իրացվելիության բարձր մակարդակը:
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև ընգծվում է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ Բանկի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ակտիվների որակի բարձրացումը, ինչն էլ իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
- Վերագործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Կոմիտաս» մասնաճյուղը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակի GBA-ի կողմից
- ՓՄՁ-ների ֆինանսավորմանը կուղղվի 17 միլիոն ԱՄՆ դոլար. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին