Կոնստանտին Օրբելյան. Այստեղ ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում
«Տեղի է ունենում ինչ-որ անհեթեթություն, անհասկացություն է, այնպիսի պահ է, որ, չգիտեմ ինչու, Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես անօրինական եմ նշանակվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։
Նրա խոսքով, այդ մասին իրեն մշակույթի նախարարությունից ասում են վերջին 8-9 ամիսներին։
«Ես ասել եմ, որ սա իմ հարցը չէ։ Ինձ նշանակելու վերաբերյալ որոշում կայացրել է կառավարությունը, այնպես որ դուք խնդիր ունեք կառավարության հետ։ Կառավարությունը դատի տվեք, թող որոշի դատարանը՝ օրինական է, թե ոչ։ Իմ պայմանագիրը մշակույթի նախարարության հետ օրինական է։ Ես որևէ մեկին չեմ խնդրել, այն էլ անօրինական ինձ նշանակել այդ պաշտոնի։ Դա իմ կյանքի նպատակը չի եղել։ Այստեղ ինչ-որ անհակասցություն կա, ակնհայտ է, ոչ լավ խորհրդականներ ունի»,- նշեց Կ. Օրբելյանը։
Նա ասաց, որ եթե անօրինական լիներ, իրեն դեռ 9 ամիս առաջ կազատեին. «Նրանք սպասում էին, որպեսզի ես ինքս գնամ։ Բայց ես ինքս չեմ գնա, որովհետև ինչպես կբացատրեմ կոլեկտիվին՝ ինչո՞ւ, ի՞նչ հիմքով։ Ես ասացի՝ կամ ինձ հանգիստ եք թողնում, կամ ազատում եք։ Նա որոշեց ազատել»։
Հարցին, արդյո՞ք ձեր ազատման հարցում քաղաքական ենթատեքստ տեսնում եք, Կ. Օրբելյանը պատասխանեց. «Ոչ մի քաղաքականություն այստեղ չեմ տեսնում, պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն է տրված։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղում, ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը, գլխավորը Հայաստանի զարգացումն է, օպերային թատրոնի ծաղկումն է»։
Կ. Օրբելյանն ասաց, որ մշակութի նախարարության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված փաստարկներում, թե ինչու են իրեն ազատել, սխալներ կան։
Ինչ վերաբերում է թատրոնի պարտքին, նա ասաց, որ կամաց-կամաց, հնարավորություն դեպքում մարում են, որը ժառանգել է նախորդ ղեկավարությունից։ Իսկ բացակայությունների մասին նշեց, որ ոչ մի օր առանց նախարարի հրամանի ինքը չի բացակայել, առանց նախարարի հրամանի ոչ մի օր չի եղել արտասահմանում։ Կ. Օրբելյանն նաև ընդգծեց, որ գնում է գործերով։
Նա համոզված է, որ այս հարցը դրական է լուծվում է ստանալու։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Մշակույթի նախարարությունից մեկնաբանելով Կ. Օրբեկյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմքը՝ մեջբերել են Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Կոնստանտին Գարիի Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով թատրոնի տնօրեն։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում մշակույթի խնդիրը մենեջմենթի մեջ է
- Մանրամասներ՝ վարչապետի և օպերային թատրոնի ներկայացուցիչների հանդիպումից
- Մեր պայքարն անձի դեմ չէ, այլ համակարգի. Օպերային թատրոնի երգիչ
- Թատերաշխարհի համբերության բաժակը լցվել է
- Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը կհավաքվի կառավարության մոտ
- «Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»
- Տիկին Նազիկը ֆրանսիայի քաղաքացի է և իրավունք չունի մշնախ պաշտոնակատար լինել. Սերգեյ Դանիելյան
- Ինչո՞վ է մեղավոր Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և չի հասցրել քայլել. Զոհրաբյան
- Հասմիկ Պապյանն օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել
- Օպերային թատրոնի արտիստները բողոքի ակցիա կանցկացնեն
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում