Պորոշենկոյի թիմը ստիպում է աղոթել նրա հաղթանակի համար
Ուկրաինայի Ռադայի փոխխոսնակ Օքսան Սիրոիդը պատմել է, որ նոր եկեղեցու ներկայացուցիչները կարգադրություն են ստացել աղոթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակի համար: Առաջին փուլի արդյունքներով Վլադիմիր Զելենսկին ստացել է 30,24 տոկոս, Պյոտր Պորոշենկոն՝ 15,95 տոկոս ձայն:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Սիրոիդի խոսքով, ներկայումս Պորոշենկոյի թիմի անդամներն անում են հնարավորը, որպեսզի զրկվեն այն աջակցությունից, որն ունեն:
«Պարզվում է, որ նախագահի աշխատակազմից զանգահարում են եկեղեցիներ և ասում, թե ինչպես պետք է ճիշտ աղոթել, որպեսզի նախագահը հաղթի ընտրություններում»,- հայտարարել է Սիրոիդը:
Նա հավելել է, որ նաև ճնշում է գործադրվում զորամասերի վրա, որոնցում շատերը ձայն են տվել Զելենսկուն
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին