Քաղաքական 14:15 07/04/2019 Հայաստան

Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով. Նիկոլ Փաշինյան

 «Տարածաշրջանում համապարփակ  խաղաղություն և կայունություն հաստատելը մեր կարևորագույն ու մեծագույն խնդիրն է, և մենք հետևողական աշխատելու ենք այս խնդրի վրա, բայց որպեսզի այս խնդիրը լուծվի դրա հիմքում պետք է դնենք ճշգրիտ բանաձևեր»,- այս մասին այսօր Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարում հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝  տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել։

«Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր` երեք կողմերը։ Եվ դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հենց այս  գաղափարն է, որ քննարկումների սեղանին է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Նա նաև նշեց, որ խաղաղության բանաձևի մասին բարձրաձայնել է դեռևս մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ 

Վարչապետի խոսքով՝ Վինենայում  այս բանաձևը եղել է  քննարկման հիմնական առանցքը, սակայն, ըստ նրա, կան որոշ թյուրիմացություններ, որոնց հարկ է համարում անդրադառնալ։
«Ասվում է, որ Հայաստանը պահանջում է բանակցությունների ֆորմատի փոփոխություն, և որպես հաղթանակ է նշվում այն, որ ձևաչափում փոփոխություն տեղի չի ունենում։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը բանակցային ձևաչափի փոփոխման հարց երբևէ չի դրել, Հայաստանը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, մենք երբեք, ոչ մի վայրկյան կասկածի տակ չենք դրել։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին»,- ասաց Նիկոլ  Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում Արցախը ներկա է եղել, և դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև դրանից հետո։ «Եկեք ուղիղ նայենք փաստերին և ասենք, որ 1998 թվականից հետո ՀՀ-ն բանակցային սեղանի շուրջ ներկայացնող
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը, և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ: Հետևաբար, այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 1990-ականների առաջին կեսին»,- ասաց նա։ 

Իսկ թե ինչո՞ւ է կարևոր Արցախի ներգրավումը որպես բանակցային  կողմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ «Չի կարող հակամարտության մասին խոսք լինել, առանց այդ հակամարտության առանցքային կողմի մասնակցության։ Եթե մենք խոսում ենք առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ հակամարտության կարգավորման»։

Հաջորդ խնդիրը, որ առաջադրել են, ըստ վարչապետի, վերաբերում է մադրիդյան սկզբունքներին: «Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույնկերպ ասել եմ նաև Վիեննայում, որ ինձ համար, որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդ, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ինչ կարող են նշանակել մադրիդյան սկզբունքները գործնականում, ինչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների շրջանակներում ընթացող բանակցությունները: Եւ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք՝ որքանով են ընդունելի, և որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար և, ընդհանրապես, ընդունելի են, թե ոչ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց. «Ընդհանրապես ասվում է, որ այ, Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ ով ինչպես ուզում, մեկնաբանում է, կողմերից յուրաքանչյուրը: Ես շատ հստակ ասել եմ և ասում եմ իմ դիրքորոշումը, որ դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, որովհետև պատկերացրեք իրավիճակ, երբ երկու պետությունների ղեկավարներ աշխարհի և հանրությունների ուշադրության ներքո հավաքվում են, հանդիպում են, մի քանի ժամ խոսակցություն են ունենում նույն սենյակում և հետո երբ դուրս են գալիս, նրանց պատմածները, թե ինչ է տեղի ունեցել այդ սենյակի ներսում, 180 աստիճանով տարբերվում են երբեմն իրարից: Սա անլուրջ է և անլրջացնում է բանակցային ողջ գործընթացը: Եվ եթե ուշադիր եղաք, Վիեննայի հանդիպումից հետո ես ամեն ինչ արեցի, որպեսզի ահա ինքներս մեզ նման անլուրջ իրավիճակի մեջ չդնենք: Եվ ուզում եմ հույս հայտնել, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները զերծ կմնան այս տրամաբանությանը հակասող գործելակերպից, որովհետև թյուր կարծիք է, թե նման գործելակերպը կարող է անլրջացնել կամ վնասել կողմերից մեկին: Նման գործելակերպն անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, անլրջացնում է պետության ղեկավարի ինստիտուտն ընդհանրապես: Եվ ես այս դիրքորոշումները շատ հստակ ձևակերպել եմ Վիեննայում»:

Վարչապետը ասաց, որ մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն կամ կառավարություն, որ մտածում է, թե ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը:

«Ղարաբաղի հարցի լուծող երեք սուբյեկտ կա, դրանք ժողովուրդներն են, և որևէ կառավարություն չի կարող որևէ լուծում առաջ մղել, եթե այդ լուծումները ընդունելի չեն ժողովուրդի համար։  Գնալ ԼՂ հակամարտության հարցի կարգավորման, նշանակում է ժողովրդի հետ համաքայլ գնալ դրան, հակառակ դեպքում ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի ժողովրդին։

«Դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքով հանդես եկող  ցանկացած ոք անուղղակի կերպով սպառնալիքներով հանդես է գալիս նաև սեփական ժողովրդի նկատմամբ: ՀՀ կառավարությունը որևէ ժողովրդի չի սպառնում ոչ թե այն պատճառով, որ վախենում է, այլ որովհետև մենք չենք կարող տրվել մեր ժողովրդին սպառնալու գայթակղությանը: Սպառնալիքով ժողովրդի հետ չեն խոսում։ Եվ ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով, մեզ պետք չէ ընդհանրապես սպառնալ պատերազմով, պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում խաղաղությունը պարտադրելու օրակարգով։ Խաղաղության կոչին պատասխանելու ենք խաղաղության պատրաստակամությամբ, մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձև ենք առաջարկում, որի լիարժեքորեն ընդունել է միջազգային հանրության համար՝ ԼՂ հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այդպիսի լուծում չենք գտել, որևէ լուծման մասին խոսելն անլուրջ է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ասաց՝  սպասում է, որ Ադրբեջանի նախագահը նույնպես որդեգրի այս բանաձևը: «Ուզում եմ հատուկ ընդգծել՝ Ստեփականակերտի օրակարգը, որը մենք բարձրաձայնել ենք մարտի 12-ին, Վիեննայի հանդիպման արդյունքներով մտել է մեր համատեղ քննարկումների օրակարգ, և սրանից որևէ մեկը որևէ տարբերակով չի կարող խուսափել։ Սա այլևս կայացած  իրողություն է, որն արձանագրվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}