Քաղաքական 13:25 08/04/2019 Հայաստան

Փոփոխության տարին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն ամփոփել է իշխանափոխության մեկ տարին:

«Ի՞նչ կատարվեց, ի՞նչ է կատարվում և ի՞նչ սպասել

Մեկ տարին թույլ է տալիս՝ հիմնական ուրվագծերով պատասխանել այս հարցերին։ Մենք ուղղակի պարտավոր ենք դա անել, գոնե վերջին՝ ամենակարևոր հարցի պատասխանները կռահելու համար։

Ի՞նչ կատարվեց մեկ տարի առաջ

Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման վերջին տարիներին բաց թողեց բարեփոխումներ նախաձեռնելու պահը։ Նրա պաշտոնավարման առնվազն վերջին 3 տարում խորքային բարեփոխումների սուր պահանջը ձևավորված էր։ Հանրությունն ուզում էր փոփոխություններ՝ խաղի կանոնների, մթնոլորտի, հնարավորությունների, կենսամակարդակի,  ազատությունների՝ ամեն-ամեն ինչի։ Կյանքը լճացել էր։ Փոփոխություններ էր ուզում պետական համակարգը, իշխող վերնախավ մի մասը, որովհետև հասկանում էին, որ չի կարող այդպես շարունակվել։ Ս. Սարգսյանը չգնաց դրան, հապաղեց։ Բնավորությա՞ն խնդիր էր, թե՞ մարդկայնորեն պատրաստ չէր, թե՞ հոգնել էր բազմամյա պետական աշխատանքից, թե՞ ուներ սեփական պատկերացումները՝ բարեփոխումների պահի ու խորության մասին։ Սերժ Սարգսյանն ուներ պատվով հեռանալու և իշխանությունը ռեֆորմիստական  անձանց հանձնելու հնարավորություն։ Առնվազն երկու հոգի (վարչապետ Կարեն Կարապետյան, աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան) կարող էր ղեկավարել ռեֆորմիստական իշխանություն, երկրում ապահովել լայն կոնսոլիդացիա և փոփոխությունների ու առաջընթացի մթնոլորտ։ Բայց նա չգնաց այդ քայլին։ Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, ուներ նաև հնարավորություն՝ իր ընտանիքի շրջանակներում պահելու իշխանությունը, այն աստիճանաբար հանձնելով ավելի երիտասարդ ու հեռանկարային Միքայել Մինասյանին, բայց դա էլ չարեց։

Սա էր իրավիճակի հիմնական բնութագրիչը. հանրության 90 տոկոսը հոգնել էր, փոփոխություններ էր ուզում։ Փոփոխություններն անխուսափելի էին, բաց Սերժ Սարգսյանը չգնաց դրան։ Սրանով հանդերձ՝ ուզում եմ արձանագրել մի կարևոր պահ. Ս. Սարգսյանը այդ վիճակի, բարքերի և լճացման  միակ մեղավորը չէ։ Գործող համակարգերը, քաղաքական, հանրային էլիտաները, լիդերները  չափազանց ճկվող ու սեփական շահը հանրայինից վեր դասող կոնֆորմիստներ էին՝ երկար տարիներ։

Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչին նույն 90 տոկոսը չէր հավատում։ Հուսահատության և համակերպվածության ճնշող մթնոլորտում նա իր մեջ ուժ գտավ՝  ընդվզում կազմակերպելու։ Այս առումով սա պատմական արարք է, և որևէ իմաստ կամ տրամաբանություն չկա դա նսեմացնելու։ Ն. Փաշինյանը բացեց Հայաստանում փոփոխությունների հնարավորության դուռը, և այն կարգախոսները, որոնցով նա եկավ իշխանության, լավագույն նախապայմանն էին՝ իսկապես գրագետ բարեփոխումների գնալու և երկրում առաջադիմական պոզիտիվ տրամադրություններ արմատավորելու համար։

Իհարկե, կան հարցեր, որոնք մինչ այսօր տարբեր միջավայրերում  քննարկվում են. ինչո՞ւ Ս. Սարգսյանը, ունենալով բոլոր հնարավորությունները, չդադարեցրեց Ն. Փաշինյանի իշխանության գալը։ Հանգիստ դա կարելի էր անել Գյումրիից սկսած ցանկացած պահի, հանգիստ դա կարելի էր անել Ֆրանսիայի հրապարակում վրանների տեղադրման օրը (մի քանի տասնյակ մարդ էր, իսկ վրաններ քաղաքի կենտրոնում երբեք ոչ մի ընդդիմության թույլ չի տրվել), դա կարելի էր հանգիստ անել սակավաթիվ ցուցարարների ռադիոտուն ներխուժման օրը և այլն։ Ինչպե՞ս ստացվեց, որ բոլորի ընտանիքներում,  աշխատատեղերում, սրճարաններում ներկա ԱԱԾ-ն չնկատեց հեղափոխությունը։ Սրանք հարցեր են, որոնք այսօր էլ կենսունակ են տարբեր շրջանակներում։ Ինձ դրանք առանձնապես չեն հետաքրքրում։ Դա որևէ կերպ չի փոխում իրականությունը և չի օգնում իրավիճակի մակրովերլուծությանը։

Ի՞նչ է կատարվում այսօր

Մեկ տարի անց Հայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, և  մենք բոլորս, մեր կամքից անկախ, վերածվել ենք մեծ էքսպերիմենտի մասնակիցների։ Որևէ դասական բնորոշման մեջ մեր իրականությունը չի տեղավորվում։ Հեղափոխության սկզբնական փուլի հիմնական կարգախոսները փոխվեցին՝ ներքին համերաշխության փոխարեն ստացանք բարիկադներ, ստեղծագործ, աշխատանքային մթնոլորտի փոխարեն ստացանք անվերջ քրգործերի, դատերի իրականություն, գրագետ բարեփոխումների և ծրագրերի փոխարեն՝ անվերջ ելույթներ։ Նոր դաշնակիցների փոխարեն մենք ստացանք «ռազմավարական լարվածություն» Ռուսաստանի հետ, «զրոյական հետաքրքրություն» ԱՄՆ-ի կողմից (ձևակերպումը վարչապետինն է), ակնհայտ ինդիֆերենտ վերաբերմունք Եվրամիության կողմից։ Երկրում ընթանում է սողացող անկառավարելիության պրոցես, և սա շատ վտանգավոր է։ Ուղղակի նայեք ցանկացած օրվա լրահոս և կտեսնեք. փողոցներ փակելը, միջպետական ճանապարհների փակումը, գյուղական բունտերը, գործադուլները, երկաթգծերի փակումը և այլն,  դարձել են մեր առօրյան։ Հետխորհրդային տարածքում այդպես է միայն մեզ մոտ և Ուկրաինայում։ Արդյո՞ք մենք ուզում ենք ուկրաինական մոդել։ Մենք հասկանու՞մ ենք դրա գինը և հետևանքները։

Այսօրվա մտահոգիչ ընթացքի հիմքում, իմ խորին համոզմամբ, դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններն էին։ Դա քվեարկություն էր, բայց որտե՞ղ էր ընտրությունը։ Ի՞նչ որակական ընտրության մասին էր խոսքը։ Արժե՞ր հանուն 88 տեղի զիջել պետության բովանդակությունը։ Անկեղծ լինենք. ուշ ընտրության դեպքում էլ «Իմ քայլը» գուցե ստանար իր 70-80 տոկոսը, ու դա ճիշտ կլիներ, նրանց ղեկավարն այդ փուլում ուներ դրա բարոյական իրավունքը, բայց մյուս խորհրդարանական ուժերը երկրում կապահովեին բովանդակություն, գաղափարական մրցակցություն և զսպվածության որոշակի մեխանիզմներ։ Խոսքը տվյալ պահին քանակի մասին չէր, այլ՝ որակի։ Չարվեց։ Դրանից հետո պրոցեսները գնացին այլ հունով, պատկերացումներն ու տեսլականները դարձան շատ պարզունակ։ Սկսեցին գերիշխող դառնալ ոչ թե ապագային միտված տրամադրությունները, այլ՝ անցյալին։ Անցյալի քենը, չարությունը գրավեցին մթնոլորտը, մի կերպ փակված էջերը մտան «նոր Հայաստան» ու թելադրեցին օրակարգ։ 

Այս պահին էքսպերիմենտը՝ մեր պետականության, Հայատանում ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասնակցությամբ, բուռն զարգացման փուլում է, դրա նախնական արդյունքները շուտով վերջնականապես պարզ կդառնան. կամ մենք անելու ենք հետևություններ ու գնալու ենք խաղաղ, համերաշխ ու զարգացող երկրի ճանապարհով, կամ էքսպերիմենտի արդյունքում ստանալու ենք նոր պատմական իրականություն, վատագույն դեպքում՝ սիրիական կամ ուկրաինական մոդելով։

Ի՞նչ սպասել. ապագան

Մեկ տարի առաջ բոլորին պարզ դարձավ, որ հին պատկերացումներով պետություն կառավարել այլևս հնարավոր չէ։ Այդ տարբերակի նյութական և  բարոյական ռեսուրսները սպառվել էին։ Պետք էին կառավարման և առաջընթացի նոր պատկերացումներ։ Եվ եղավ իշխանության խաղաղ հանձնում։ Սակայն, անգամ մեկ տարի անց, նոր պատկերացումների տեղը դեռևս մնում է թափուր։ Սա է մեծ հայկական էքսպերիմենտի պրոբլեմը։ Հին պատկերացումների մերժված մոդելին առայժմ փոխարինել է առանց պատկերացումների մոդելը։ Հենց սա է մեր իրականությունը դարձնում էքսպերիմենտ։ Բոլոր ոլորտներն առանձին-առանձին ունեն բարեփոխումների կարիք, և երկիրը ամբողջությամբ ունի խորը ռեֆորմացիայի կարիք։ Մենք կարիք ունենք շատ հարցերի, տեսանկյունների և մոտեցումների վերանայման։ Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել նոր Հայաստանի մասին, այն էլ՝ որպես փուլ։ Հիմա հարցեր. որտե՞ղ, ի՞նչ ռեսուրսներով, ի՞նչ ձևաչափերով է քննարկվել որևէ ռեֆորմ։ Ի՞նչ նոր գաղափարներ կան այս կամ այն ոլորտում։

Ովքե՞ր են «Նոր Հայաստանում» կոնկրետ ոլորտների բարեփոխիչները։ Սա չափազանց կարևոր ինստիտուտ է. ռեֆորմը ունենում է անուն ազգանուն՝ այն անհատի, որը դրա հեղինակն է ու շարժիչը։ Ո՞վ է տնտեսական բարեփոխումների հեղինակը, ո՞վ է  մշակույթի ոլորտի բարեփոխիչը, ո՞վ՝ կրթական համակարգի բարեփոխիչը, ո՞վ՝ գիտական, ո՞վ սոցիալական ապահովության, ո՞վ՝ բնապահպանության, ո՞վ է սփյուռքի հետ նոր հարաբերությունների ճարտարապետը և այլն։ Ովքե՞ր են նոր հայկական ռեֆորմացիայի անհատական կրողները, և ի՞նչ գաղափարներով (առանց դրա չի լինում), ո՞ր թիմով ու ո՞ր մոդելի համակարգեր են ընտրված։ Ինչի՞ն ենք ձգտում, ի՞նչ փուլերով։

Երբ չկա ռեֆորմի ծրագիրը, չկա ռեֆորմի մոդելը, մնում է մարդ հանել-նշանակելը։ Անելու ուրիշ բան ուղղակի չի մնում։ Իշխանություն բանեցնելու ուրիշ տարբերակ ուղղակի չի մնում։ Մարդ ազատել-նշանակել կամ մարդ բռնել։ Որպես վառ օրինակ բերեմ պետհամալսարանի թեման. ակնհայտ է, որ ԵՊՀ-ն՝ այնպես, ինչպես մյուս բուհերը, ունի ռեֆորմացիայի կարիք։ Եթե չկա համալսարանի ռեֆորմացիայի մոդելը, եթե նոր իշխանությունը չի խրախուսում, «հրահրում» ներհամալսարանական քննարկումներ՝ մայր բուհի ռեֆորմի շուրջ, ապա պիտի սևեռվի ռեկտորի փոփոխության վրա։ Ուրիշ անելու բան ուղղակի չկա։ Եթե գնային հակառակ՝ իմ նշած  ճանապարհով՝ բովանդակային ռեֆորմացիայի քննարկումների ճանապարհով, ապա շատ մեծ էր հավանականությունը, որ գործող ռեկտորն ուղղակի չդիմանար նոր գաղափարների, նոր լուծումների տեմպին և հեռանար, ու բնական ճանապարհով ծնվեին նոր թեկնածուներ՝ իրենց բարեփոխումների մրցակցային ծրագրերով։

Խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին։ Ասեք՝ ո՞վ է տնտեսական հեղափոխության հեղինակը, ո՞ր ծրագրով, ո՞ր ճանապարհային քարտեզով։ Աշխարհում չկա մի պետություն, որը տնտեսական բարեփոխումներ արած լինի՝ առանց կոնկրետ անուն ազգանունով բարեփոխիչի։ Ուղղակի չկա նման օրինակ։

Ամփոփում
Մեկ տարի անց Հայաստանի հիմնական խնդիրը բովանդակային դատարկությունն է։ Սա փակ համակարգերից ավելի բաց համակարգերի անցման շատ հայտնի պրոբլեմ է։ Եվ լոզունգների առատությունը ու ելույթների անդադարությունը հենց այս պրոբլեմի սրության մասին են վկայում։ Պետք է դուրս գալ անորոշության թակարդից։ Հայաստանը էքսպերիմենտալ փուլից հանելու, ըստ էության, երկու ճանապարհ կա. կամ գործող իշխանությունը ինքն է գիտակցում պրոբլեմը և իրականացնում է թիմերի և մոտեցումների ռեստարտ։ Ավարտվում է կառավարման կարմիր կոմիսարների փուլը, որը բնութագրվում է պարզունակ պատկերացումներով  ու ագրեսիվ մեծամտութամբ, իշխանությունը վերջապես սկսում է նաև աշխատեցնել պետական կառավարման բուրգը, ու երկիրը մտնում է կանխատեսելիության և կայուն զարգացման շրջան։ Սրա համար արդեն քիչ ժամանակ է մնացել։ Եվ ժամանակի սղությունը որևէ մեկի սուբյեկտիվ ցանկությունը չէ. դա էքսպերիմենտի օրենքներից է։ Կամ էլ գործող իշխանությունը սկսվում է արագորեն մաշվել, ու հիմնական խնդիրն է դառնում՝ թույլ չտալ, որ իշխանությունը հայտնվի որևէ վտանգավոր պատահականության կամ որևէ կլանի ձեռքում (իշխանության ներսից կամ դրսից)։ Իմ մտահոգության թիվ մեկ խնդիրը երկիրը խեղդող պարզունակությունն է, որի պայմաններում չեն քննարկվում խորքային թեմաներ և, հետևաբար, չեն գտնվում խորքային ճիշտ լուծումներ։ Համոզված եմ, որ այս պրոցեսներին շատ ուշադիր հետևում է Ադրբեջանը, և խաղաղության կամ պատերազմի հեռանկարը կախված է մեր մեծ հայկական էքսպերիմենտի ընթացքից»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}