Քաղաքական 18:26 08/04/2019 Հայաստան

Այսօր դուք երբեք չեք լսի որևէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որևէ ղեկավարի կողմից. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 140-րդ գլխավոր վեհաժողովում։

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից ներկայացնում են ելույթն ամբողջությամբ.

«Մեծարգո Նախագահ,
գործընկեր խորհրդարանականներ,
տիկնայք և պարոնայք,
թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհակալություն հայտնելով մեզ հյուրընկալողին՝ Կատարի Պետության խորհրդարանին, վեհաժողովի հիանալի կազմակերպման և ջերմ ընդունելության համար:

Հայտնի լուսավորիչ Յոհան Հայնրիխ Պեստալոցին ասել է. «Այն կրթությունը, որը մենք խրախուսում ենք, կապված է այն տիպի հասարակության հետ, որը մենք ցանկանում ենք ստեղծել»: Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդը ոտքի ելավ արտահայտելու իր կամքը, որպեսզի ապրի այնպես, որ պաշտպանի մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այնպիսի իրավիճակում, որտեղ իրավունքի գերակայությունը երաշխավորված է: Մեր ժողովուրդը գիտակցել է իր ձգտումը՝ ամենախաղաղ, ոչ բռնի ձևով, որն այժմ հայտնի է որպես թավշյա հեղափոխություն կամ հայկական ձևով հեղափոխություն: Անշուշտ, մարդու իրավունքները և հավասար հնարավորություններն առաջնահերթություններ են նոր Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում: Մենք համոզված ենք, որ օրենքի գերակայությունը և ուժեղ քաղաքացիական հասարակությունը գրավական են ուժեղ հասարակության և հետևաբար՝ ուժեղ պետության համար:

Այսօրվա ընդհանուր քննարկման թեման ծայրահեղ կարևոր է խաղաղություն և անվտանգություն ապահովելու և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ խորհրդարանները վճռորոշ դեր են խաղացել ժողովրդին կրթելու հարցում:
Խորհրդարանի դերն ակնհայտորեն ոչ միայն օրենքներ ընդունելն է և քաղաքականությունը: Խորհրդարանականները պարտականություն ունեն ամրապնդելու այն արժեքները, որոնց հավատում են՝ գործելով որպես բազմապատկողներ: Այս առումով արժի հիշատակել, որ Հայաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերին, գնահատվել են որպես ժողովրդավարական, թափանցիկ, ազատ և արդար ու հանրության մեջ վստահություն վերահաստատող, որը կորել էր անցյալ տասնամյակներում: 

Մեր խորհրդարանը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության խրախուսմանը, որովհետև կարծում ենք, որ այն մարդու հիմնարար իրավունք է, և խորհրդարանի անդամները գործում են որպես դերակատարներ ապագա սերունդների համար: Հայաստանի նոր ղեկավարությունը շոշափելի ջանքեր է գործադրում խթանելու քաղաքացիության զգացումը և ամրապնդելու քաղաքացիական մասնակցությունը: Այս տեսանկյունից վերջերս Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանելու Քաղաքացու օր: Այն կտոնվի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը՝ նշելու ազգային շարժումը, որը հանգեցրեց հայ ժողովրդի հաղթանակին, քանի որ վերահաստատվել է իշխանությունը խաղաղ ձևով փոխելու ժողովրդի իրավունքը: Սա հիանալի առիթ է՝ խրախուսելու հասարակական երկխոսություն՝ կապված խաղաղության, անվտանգության և օրենքի գերակայության հետ:

Հուսով եմ, որ դուք կհամաձայնեք, որ նորարարությունը վճռորոշ դեր է խաղում 21-րդ դարի կրթության մեջ: Պետք է նշել, որ Հայաստանում կա բնական պաշարների պակաս, սակայն մեր երկիրը հսկայական մտավոր ներուժ ունի, այնպես որ զարմանալի չէ, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ՏՏ ոլորտի զարգացմանը, որը հանգեցնում է մի շատ հետաքրքիր երևույթի. ՏՏ ոլորտի շատ հայ մասնագետներ կարող են աշխատել արտերկրում և պարադոքս է, որ այն չի հանգեցրել ուղեղների արտահոսքի: Ընդհակառակը, նրանք ի վիճակի են նպաստելու Հայաստանում տնտեսության զարգացմանը և ուզում եմ հավաստիացնել, որ մեզ մոտ ՏՏ ոլորտին առնչվող կրթությունը սկսվում է շատ վաղ տարիքում: Հայաստանում մենք ունենք Թումո կենտրոններ ստեղծարար տեխնոլոգիաների համար, որոնք հատկապես նախատեսված են ներգրավելու և բացահայտելու երիտասարդ տաղանդների: Անշուշտ, սա լավ փորձառություն է և նորարություն Հայաստանի կրթական մոդելի մեջ: Այստեղ կարող ենք ընդհանուր եզր ունենալ այլ երկրների հետ և ոգեշնչել այլ հաջող նախաձեռնությունների համար: Գաղափարն այնքան հաջող է եղել, որ նմանատիպ կենտրոն վերջերս ստեղծվել է Փարիզում:

Խաղաղության վերաբերյալ ժամանակակից տեսություններն առաջարկում են «դրական խաղաղություն» հասկացությունը, որը սահմանվում է որպես կառուցվածքային բռնության բացակայություն: Ճիշտն ասած՝ «Խաղաղություն չի նշանակում ցանկացած հակամարտության լրիվ բացակայություն: Այն նշանակում է բռնության բացակայություն ամեն կերպ և հակամարտության կարգավորում՝ կառուցողական ձևով»: Կարող եմ հպարտորեն պնդել, որ դուք չեք գտնի այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի նույնիսկ աննշան հետք մեր կրթական նյութերում, այդ թվում՝ դասագրքերում: Պատմությունը ցույց է տալիս, որ ատելության խոսքը կարող է հանգեցնել ատելությամբ լի հանցանքների և ցեղասպանությունների: Սա շատ զգայուն թեմա է մեզ համար, քանի որ 1,5 միլիոն հայեր դարձան ցեղասպանության զոհեր 1915 թվականին: Այսօր դուք երբեք չեք լսի որևէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որևէ ղեկավարի կողմից: Եվ ահա մենք սա ենք ակնկալում մեր հարևաններից նույնպես: Շատ դեպքեր են եղել, երբ մենք միջազգային հանրության ուշադրությանն ենք հրավիրել մեր որոշ հարևան երկրների կրթական նյութերում, այդ թվում՝ նույնիսկ մանկապարտեզներում տեղ գտած անընդունելի ատելության փաստերի, այլատյացության և ուղղակի ռասիզմի վրա: Այսպես չեն բնակչությանը նախապատրաստում խաղաղությանը: Դուք պետք է ձեր երեխաներին և երիտասարդ սերնդին նախապատրաստեք խաղաղության: Եվ մենք խիստ համոզված ենք, որ պետք է կենտրոնանանք խաղաղության վրա, քանի որ այն անվտանգության գրավականն է և համընդհանուր արժեք է բոլորի համար:

Հարգելի գործընկերներ,
կրթությունը կարող է երկարաժամկետ ներդրում լինել մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների, բռնի ծայրահեղականության, արմատականացման կանխարգելման պայքարում: Սա կարևոր պայման է, եթե մենք ցանկանում ենք կազմավորել մի հասարակություն, որին մենք բոլորս ձգտում ենք: Երիտասարդության ներգրավումն այս բոլոր նախաձեռնություններում ևս հրամայական է: Դեռ ավելին, բռնի ծայրահեղականությունը կանխարգելելու նպատակով մենք պետք է կենտրոնանանք մշակութային և կրթական փորձի փոխանակման վրա, նպաստենք արվեստի զարգացմանը և երաշխավորենք տարբեր ազգերի միջև հարաբերությունների հաստատումը նոր տեխնոլոգիաներով: Այս ամենը կարող է վերափոխվել մի բարձր աստիճանի դրդապատճառի՝ խաղաղության հաստատման, հանդուրժողականության և խաղաղ համագոյակցության համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Միքայել Մինասյան. 89+1 դատվողները
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել...
Աղբյուր` Panorama.am
16:54
Միհրան Պողոսյան. ԲԴԽ-ն հերքել է դատավորին սպառնալու վերաբերյալ տեղեկատվությունն առանց նրա դիրքորոշումն իմանալու
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օր անընդմեջ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Իրավունքի տեսաբան. ՍԴ-ի կազմի վրա ներազդելու հետևանքով օրենսդիրը կարող է հատել իրավունքի սահմանը
«Սահմանադրական փոփոխություների շուրջ Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները պահանջում են լուրջ քննարկում՝  պայմանավորված ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Արմեն Գալստյան. Եվրոպական դատարանը բավական աչալուրջ է վերաբերվում դատավորների գործերին
«Քանի որ դատավորները եվրոպական դատարանի տեսանկյունից հանրային ծառայողներ են, նրանց գործերի քննությունը որոշակի չափանիշների ներքո է...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ռոբերտ Հայրապետյան. Երեք կուսակցությունների՝ դատախազություն ներկայացրած դիմումը բավարար հիմնավորված է
«Քաղաքական երեք ուժերի՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումը, իմ դիտարկմամբ, ունի բավարար չափով հիմնավորվածություն, որպեսզի դա քննվի...
Աղբյուր` Panorama.am
14:48
Իրավունքի դոկտոր. Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների
Սահմանադրությունն  իրավանորմերի պետական համակարգի ամենաբարձր աստիճանի վրա է գտնվում, մյուս բոլոր ազգային իրավանորմերի հանդեպ ունի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գրիգոր Մուրադյան. Մեր երկրում խաթարված է Սահմանադրության կայունությունը
«Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք՝ հատկապես հաշվի առնելով արդի զարգացումները»,-հայտարարեց  սահմանադրագետ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
«Մենք թույլ ենք տվել հակապատմական մոտեցում, երբ Հայ Առաքելական եկեղեցուն գրացել կամ դիտարկել ենք որպես շարքային կրոնական կազմակերպություն»։
Աղբյուր` Panorama.am
14:35
Փաշինյան. Հույս ունենք՝ նոր Սահմանադրությունը 2021 թ. կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։  «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:34
ՀՅԴ ԳՄ. Համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության ուղեգիծ
Հ Յ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն ուղերձ է հղել  Սահմանադրության օրվա առթիվ։ «Սիրելի' հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
Իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է անձրևից կուտակված ջրափոսի մեջ
Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝...
Աղբյուր` Panorama.am
12:49
Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
Տավուշի մարզում գտնվող Գոշավանքի հարևանությամբ բացօթյա տարածքում քիչ առաջ մեկնարկեց «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ջալալ Հարությունյան. Համոզված եմ, որ նորակոչիկները պատվով կկատարեն իրենց բարձր առաքելությունը
 ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
12:46
Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արթուր Վանեցյան. Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել
«Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք»,-նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Գևորգ Դանիելյանը՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին
Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում չդասավանդելու...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։...
Աղբյուր` Panorama.am
12:40
05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդություն  706 նոր դեպք, առողջացել է 205 մարդ։ Մեկ օրում մահացել է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 5-ը ին և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3...
Աղբյուր` Panorama.am
19:42
Պլանային ջրանջատում Արմավիրում՝ հուլիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի.Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գիտնականներ.Վաղ ամուսնությունը մեծացնում է ալկոհոլիզմի ռիսկը
Վաղ ամուսնությունը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ղազախստանում կանգնեցվել է Նազարբաևի հուշարձանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում վիդեոկապով մասնակցել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:42
Աշխարհում 11 միլիոնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, ավելի քան 11 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 207 հազար նոր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}