Մշակույթ 20:00 09/04/2019 Հայաստան

Ռուզան Սարյանը՝ վարպետի անհետացած աշխատանքի մասին

ՀՀ Գլխավոր դատախազությունն օրեր առաջ տարածեց հաղորդագրության, որի համաձայն «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն՝ 120.250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում է նաև Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը:

Panorama.am-ը հետաքրքրվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանից, թե խոսքը ի՞նչ կտավի մասին է, երբևէ տեսե՞լ է այն, պատկերացում կա, թե որտե՞ղ կարող է այն գտնվել։

«Այդ նկարը ես չեմ տեսել, մինչև վերջերս դրա գոյություն մասին լուր չունեինք։ Երբ հետաքրքրվեցի, թե ինչի մասին է խոսքը, պարզվեց. 1965 թվականին Հայֆիլհարմանիայի փոքր դահլիճի համար Սարյանի էսքիզով արվել է եռամաս վիտրաժ։  Հենց այդ գործը, որի մասին նշվում  է հաղորդագրությունում, այդ վիտրաժի էսքիզն է։ Մեծադիր էսքիզ է, վերջնական տարբերակը։ Մեզ մոտ կա երկու էսքիզ, բայց փոքր մասշտաբի, իսկ վերջնականը մեծադիր է՝ բարձրությունը 4 մ 45 սմ է,  լայնությունը՝ 1 մ 70 սմ։ Այդպիսի երեք կտավ պետք է լիներ, սակայն պարզ չէ՝  երեքն էլ չկա՞ն, թե՞ մեկը կա, ո՞վ է գնահատել, ի՞նչ սկզբունքով է գնահատել, երե՞քը, թե՞ միայն մեկն է գնահատել, վերջին անգամ ո՞վ է տեսել։ Անհասկանալի է։ Այդ տեղեկատվությունը կիսատ-պռատ է»,- ասաց Ռ. Սարյանը։

Նա պատմեց, որ 2004 թվականին մշակույթի նախարարության թանգարանների գծով պատասխանատուն իրեն հրավիրել է իր մոտ, ասել, որ «Ցուցահանդեսային կենտրոնը» վատ վիճակում է, կան նկարներ, որոնք պետք է փրկել, այդ թվում նաև Սարյանի գործերից։ Թղթերը ձևակերպվել են, նկարը փոխանցվել է Սարյանի տուն-թանգարան։

«Երբ 2004 թվականին այդ նկարը «Ցուցահանդեսային կենտրոնից» վերցնում էի, Սարյանի աշխատանքներ այլևս չկային։ Եթե կորած է կամ գողացված է այդ աշխատանքը, 1990-ական թվականների է եղել»,- ասաց նա։

Ռ. Սարյանի ներկայացմամբ, կենտրոնի վիճակը շատ ահավոր էր՝  խոնավ, բորբոս, կեղտոտ, առնետներ։

«Ինչպե՞ս կարող էր այդտեղ արվեստի գործ պահվել, մանավանդ պահպանվել։ Եթե փրկվել է, առնետները չեն քրքրել, չեն ոչնչացրել, ինչ-որ մի տեղ կա և  ուշ թե շուտ կգտնվի, ավելի ուրախ կլինեմ այդ տարբերակին, քան եթե իմանանք, որ Սարյանի մոնումենտալ արվեստի նմուշն այլևս կորած արվեստի գործ է, այլևս չկա»,- նշեց տուն-թանգարանի տնօրենը։

Նա կրկնեց, որ, իր կարծիքով, ինչ եղել է, եղել է 1990-ականներին. «Չգիտեմ՝ հնարավոր է այդ ամենը մինչև վերջ բացահայտել, շատ մարդիկ արդեն ողջ չեն»։

Հարցին, արդյո՞ք խոսել է դատախազության հետ ավելի հստակ տեղեկատվություն ունենալու համար, Ռ. Սարյանը բացասական պատասխան տվեց. «Չեմ խոսել, քանի որ ոչ հրավիրել են, ոչ հարցրել են»։

Ինչպե՞ս էին նկարները հավաքվում «Ցուցահանդեսային կենտրոնում»։  Սարյանի տուն-թանգարանի տնօրենը պատմեց. «Ես հին պատմությունը գիտեմ։ Երբ դեռ Գաբրիել Գյուրջյանը ստեղծել էր շրջիկ ցուցահանդեսների կենտրոնը, նկարիչները հավաքվում էին, գնում տարբեր տեղեր նկարում։ Կանոնադրության համաձայն՝ մի նկար անհայտուց տրվում էր  այդ շրջիկ ցուցահանդեսային կենտրոնին։ Դա մնում էր որպես իրենց ֆոնդ։ Հետագայում պրակտիկա կար՝ այդ ֆոնդից նկարներ էր տրվում պիոներ պալատին, հյուրանոցներին, տարբեր հիմնարկություններին, որ ներկայացված լինեն արվեստի գործեր։ Ավելի ուշ, թե ինչ կանոնադրություն կար, դժվարանում եմ ասել»։

Նրա կարծիքով, այդտեղ հավաքվում էին նաև մաքսային մարմիններից կողմից առգրաված արվեստի գործերը. «Երբ որ սահմանը հատելուց մի մարդ ուզում էր դուրս տանել Սարյանի գրաֆիկական դիմանկարներից մեկը, մաքսայինը նկարը առգրավել էր։ Մշակույթի նախարարության որոշմամբ այն ի պահ էր տրվելու Սարյանի տուն-թանգարանում։ Այն փոխանցվեց Սարյանին թանգարանին, բայց Ցուցահանդեսային կենտրոնի միջոցով։ Այսինքն, երևի պրակտիկա կար, որ եթե առևգրավում էին, տրվում էր Ցուցահանդեսային կենտրոնին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:16
Սարուխան և Կարմիր գյուղերում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից Սարուխան ...
Աղբյուր` Panorama.am
20:01
ԳԱԱ-ի ձեռք բերած սարքի շնորհիվ քիմիական գիտությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի ունեցել միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կարեն Տոնականյան․ Այստեղ պատասխանատվությունն ավելի մեծ է
Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում հաղթանակով մեկնարկելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Միքայել Մինասյան. Հռոմի պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքից անձինք են բերման ենթարկվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը նվազել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Միասնական քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ից
2019 թվականի միասնական քննությունների լրացուցիչ փուլի քննությունների օրերը հաստատվել են։ Գնահատման Թեստավորման Կենտրոնից տեղեկանում ենք՝...
Աղբյուր` Panorama.am
18:48
Թբիլիսիում տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում  բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառած ուժի ու...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հեռացող դեսպանը հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով
«Մեր երկրում տեղի ունեցած չափազանց լուրջ փոփոխություններին զուգընթաց` դինամիկ փոփոխություններ ու զարգացում են ունեցել նաև հայ-գերմանական...
Աղբյուր` Panorama.am
18:27
Լևոն Քոչարյան. Ես կզարմանայի, եթե այլ որոշում լիներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեպի ՔԿՀ ուղեկցած որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, դատարանի որոշումը լսելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ղազինյան. Փաշինյանը քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը կարծում է, որ  Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ռոբերտ Քոչարյան. Դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ ԱԱԾ շենքին, որի մոտ լրագրողներն էին, իսկ շենքի դիմաց ակցիա էին իրականացնում նրա...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործի քննությունն ավարտվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով հերթական դատական նիստը։...
Աղբյուր` Panorama.am
17:43
Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը
Վրաստանի ոստիկանության ու Ֆինանսների նախարարության պետեկամուտների ծառայության աշխատակիցները  «Կազբեգ» անցակետում ձերբակալել են...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ինքնաբուխ քայլերթ՝ դեպի ԱԱԾ շենք
«Մենք համազգային միասնության գործընթաց ենք սկսում։ Այս պահից սկսած ես թակելու եմ, բախելու եմ քաղաքական ուժերի դռները, ես ստանալու եմ մի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մալականի այգում բռնկված հրդեհը մարվել է
Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ:
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը։ «Բողոքարկման հիմք է...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՍԴ աշխատանքը չխանգարելու համար՝ ակցիայի մասնակիցները գնացին Մատենադարան
Սահմանադրական դատարանի աշխատանքը չխանգարելու համար «ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցները ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գորայք համայնքում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել
Նախօրեին  ՀՀ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Նախաձեռնությանը միանում են քաղաքական ուժեր. Մալյան
«ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժումն այսօր կրկին հավաք էր անցկացնում Սահմանադրական դատարանի դիմաց՝ սահմանադրական տապալված...
Աղբյուր` Panorama.am
16:21
Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
«Վերաքննիչ դատարանը որոշեց դատախազ Պետրոսյանի, տուժող Ավագյանի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները...
Աղբյուր` Panorama.am
16:01
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Սահմանապահ գյուղերը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Պառավաքարում առաջին անգամ զգացել են երեք տարի առաջ: Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում լավագույն արդյունքը MINDERS թիմինն է եղել
Հունիսի 23-ին Երևան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) ազգային՝ հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
15:05
Ռուբինյանն արդարանում է
ԵԽԽՎ նստաշրջանում Վեհաժողովի կազմ Ռուսաստանի վերադարձի մասին բանաձևի դեմ քվեարկած Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»
Ռուսաստանի արդյունաբերության  և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային ամենակարճ ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աղասի Ենոքյան. Իշխանությունների գործողություններին հակադրվող ուժ չկա
13:47 25/06/2019

Աղասի Ենոքյան. Իշխանությունների գործողություններին հակադրվող ուժ չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}