ԵԽԽՎ նախագահ․ Միանալով ԵԽ-ին ՝ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ճանապարհին
«Մեկ շաբաթ առաջ պաշտոնական այցով Հայաստանում գտնվելու ժամանակ ես պատիվ ունեցա մասնակցելու Երևանում Եվրոպայի հրապարակի բացմանը։ Երբ պատրաստվում էի միջոցառմանը, ինքս ինձ հարց ուղղեցի՝ ինչ է նշանակում Եվրոպան մեզանից յուրաքանչյուրի համար։ Կան, իհարկե, բազում պատասխաններ, քանի որ այն լինելով աշխարհաքաղաքական ու աշխարհագրական կոնցեպցիա, ունի բազում ասպեկտներ»,-այս մասին հայտարարել է նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն՝ գարնանային նստաշրջանի բացմանը։
ԵԽԽՎ նախագահը կարևորել է Եվրոպայի «ճարտարապետությունը», որը կենտրոնացած է առաջինը Եվրոպայի խորհրդում, այնուհետ ԵՄ-ում, Շենգենյան տարածքում ու եվրոյի գոտում։
47 անդամ երկրներով՝ Եվրոպայի խորհուրդը ձևավորում է այն շրջանակը, որն անվանում ենք ընդհանուր եվրոպական տուն՝ 830մլն մարդկանց համար, որոնք կառավարվում են ընդհանուր իրավական դաշտով, որը պաշտտպանում է անհատին կամայական որոշումներից ու ավտորիտարիզմից, սահմանում մեր հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
«Մեր ընդհանուր տունը՝ Եվրոպան, շուտով կլինի 70 տարեկան»,-ասել է ԵԽԽՎ նախագահը։
Պասքիեն, խոսելով այս շաբաթ ԵԽԽՎ-ում Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարների ելույթների մասին, ասել է, որ ԵԽ անդամ այս երկու երկրները միացել են կազմակերպությանն ընդամենը 20 տարի առաջ, սակայն նշանակալի առաջընթաց են գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին։
«Խորհրդարանական վեհաժողովում նրանց ելույթները ոչ միայն համագործակցության ավելի սերտացման հնարավորություն են, այլ նաև հնարավորություն է մեզ համար՝ հիշելու մեր պարտականությունները՝ աջակցելու մեր ժողովրդավարական ինստիտուտներին և պաշտպանելու մեր երկրներում հիմնարար իրավունքներն ու ազատությունները:Այս կերպ մենք կարող ենք միասին օգնել մեզ ընդլայնել մեր ընդհանուր եվրոպական տունը, որը, ինչպես նշեցի իմ խոսքի սկզբում, տոնում է իր 70-ամյակը»,-ասել է ԵԽԽՎ նախագահը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 12-ը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթ կունենա ապրիլի 11-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները