Նեթանյահուն հաղթանակ է տանում Իսրայելի ընտրություններում՝ 5-րդ անգամ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, կապահովի իր 5-րդ ժամկետը՝ Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեների գրեթե ամբողջությամբ հաշվարկի արդյունքում։
Չնայած նրա ու կենտրոնամետ ընդդիմադիր Բեննի Գանձի կուսակցության ստացած քվեները շատ մոտ են, Նեթանյահուն ամուր դիրքերում է՝ աջակողմյան կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու առումով, որոնք աջակցում են նրան։
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն ուրբաթ, սակայն ըստ նախնական տվյալների, Քնեսեթի 120 տեղերից 65-ը կստանա աջակողմյան բլոկը՝ Նեթանյահուի գլխավորությամբ, իսկ 55-ը՝ ձախակենտրոն դաշինքը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին