Իրավունք 10:10 11/04/2019 Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Քրեական դատավարության հինգ կնճիռները

Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է քրեական դատավարության այն խնդիրները, որոնք առավել հաճախ են հանդիպում։

«Վերջին տարում մեր պետությունն իրականացնում է գերակտիվ քրեադատավարական գործունեություն։ Այդ գործունեությունը, վերաբերելով հանրային հնչեղություն ունեցող փաստերի և հանրային անձանց, բնականորեն ստանում է գերակտիվ լուսաբանում։

Ստորև ընդհանրացված ձևով ներկայացնում եմ առկա առաջնահերթ մասնագիտական խնդիրները, որոնք վերաբերում են քրդատ մինչդատական վարույթին։

1) ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ. այո՛, նախաքննական գաղտնիքը լեգիտիմ հանրային արժեք է։ Բայց ո՞րտեղ է այն սկսում և ո՞րտեղ ավարտվում, ինչպե՞ս է հավասարակշռվում մյուս լեգիտիմ հանրային արժեքներին։ Այս հարցերը գործող օրենքով անպատասխան են, իսկ պրակտիկան է՛լ ավելի է խորացնում օրենսդրական խնդիրը։ Ունենալով տեղեկատվություն հրապարակելու բացարձակ մենաշնորհ՝ պետությունը հաճախ կարող է այն չարաշահել, և իմ դիտարկմամբ երբեմն չարաշահում է։ Խնդիրը խորանում է այն իրողությամբ, որ մեր օրերում զուտ տեղեկատվական «միջամտությամբ» հնարավոր է մարդուն ավելի մեծ վնաս հասցնել, քան անգամ քրեական պատասխանատվությամբ։

2) ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴՌՆՓԱԿՈՒԹՅՈՒՆ. կապված է նախորդ խնդրին։ Օրենքով կալանքի դատական նիստերը բացառապես դռնփակ են։ Ինչու՞։ Նախաքննական գաղտնիքի պահպանման համար։ Կա՞ իրավաչափ շահերի հավասարակշռում։ Չկա։ Հանրությունն օրենքի ուժով զրկված է դատական նիստի վերաբերյալ պատշաճ տեղեկացվելու և դատարանի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու իրավունքից։ Եթե առկա է դռնփակության հատուկ հիմք (պետական գաղտնիք, հանրային բարքերի նկատառում և այլն), այո՛, այն պետք է դատարանի հատուկ որոշմամբ դտնփակ գումարվի։ Սակայն սովորական, “by default” տարբերակը պետք է դռնբացությունը լինի։

3) ԿԱԼԱՆՔԻՆ ՊԱՏՇԱՃ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ. Տնային կալանքը, վարչական վերահսկողություն (օրինակ ոտքին կրվող էլեկտրոնային սարքի կիրառմամբ) մեր օրենքով բացակայում են։ Ենթակառուցվածք էլ դեռ չենք ստեղծել։ Ավելին, մեր օրենքը դեռ թույլ չի տալիս կալանք ընտրելու փոխարեն միանգամից մի քանի այլընտրանքային միջոց կիրառել (օրինակ՝ վարչական վերահսկողություն, գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն)։ Այս ամենն օբյեկտիվորեն նվազեցնում են խափանման միջոց կալանքից խուսափելու հնարավորությունները։

4) ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՏԵՍԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՈՒՄ. Գործող քրդատ օրենսգիրքն ընդունվել է դեռ 20-րդ դարում։ Հիմա տեխնալոգիաներն ուրիշ են։ Մյուս կողմից էլ, քրեական գործերով վկաների, տուժողների «աշխարհագրությունն» է փոխվում։ Ինչու՞ նրանց չհարցաքննել տեսակապով, օրինակ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում (որ գործի ՀՀ իրավազորությունը և ապահովվի քննչական գործողության «տեխնիկական կողմը»)։ Օրենքը չի նախատեսում, բայց չի էլ արգելում։ Այս առումով, պետք է ուրախությամբ նշեմ, որ պրակտիկայում միտումը դրական է։ Վերջերս իմ մասնակցությամբ կատարվել են տեսակապով հարցաքննություններ (ես հանդես էի գալիս որպես տուժողի ներկայացուցիչ), և դա շատ ողջունելի է։

5) ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՖԻՑԻՏ. Մեր օրենքով մեղադրյալն ունի ստելու լիակատար իրավունք։ Թվում է, թե վկան, տուժողը չունեն, բայց իրականում լավ էլ ունեն - ցանկացած պահի, մինչև դատաքննության ավարտը կարող են նոր, «ճիշտ» ցուցմունք տալ և այդ փաստով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Դա լա՞վ է։ Միշտ համարել եմ, որ այս պրակտիկան աղճատում է մեր քրեադատավարական իրականությունը և շարունակում եմ այդպես մտածել»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:25
ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
«ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:37
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի   14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում ընդգրկվել են 22 մասնագետներ
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվիրակությունը 2026 թվականին Իտալիայի Միլան եւ Կորտինա դ՝Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային...
Աղբյուր` Panorama.am
20:25
208 մլն դրամ՝ ոստիկանությում հարցաքննությունների սենյակները տեսաձայնագրող սարքերով կահավորելուն
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ահմեթ Դավութօղլուն նոր կուսակցության է հիմնում
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը լքելուց հետո նոր կուսակցություն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տոները նրա երգերով են մոտենում. Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է
Այսօր Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է. 104 տարի առաջ հենց դեկտեմբերի 12-ին է ծնվել նա։ Մեծագույն երգիչն ապրել է 82 տարի, ձայնագրել ավելի քան 100...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:01
Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի. Մնացականյանի շնորհավորանքը՝ Պոլսո Հայոց Պատրիարքին
Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ  է հղել  Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք...
Աղբյուր` Panorama.am
19:54
Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական...
Աղբյուր` Panorama.am
19:46
Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում
Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայանալիք ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ դահուկորդ Սպարտակ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն է ներկայացրել Լիբիայի հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը
Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն է ներկայացրել նոյեմբերի 27-ին Լիբիայի հետ ծովային սահմանների որոշման շուրջ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:28
Հրետանու տակ ենք ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ՝ ընդդիմադիրների կողմից.Վարդազարյան
Արդարադատության համակարգում առկա խնդիրների, դատարանների անկախության և դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին «Փաստինֆո»-ն...
Աղբյուր` Panorama.am
19:19
Lizzo-ն «Տարվա արտիստն» է ըստ Time-ի
Կին ռեփեր Lizzo-ն Time ամսագրի վարկածով տարվա արտիստն է: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Խմբագրությանը գրավել է երգչուհու բնականությունը:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը»
ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմագործողությունը չի խախտում Թուրքիայի հետ համաձայնությունը.Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց աջակցությամբ Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:52
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
ՀՀ տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տ. Խաչատրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Պորտերին և ՀՀ-ում ԱՄՀ ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Իրավիճակ է փոխվել, տղամարդիկ էլ են բռնության ենթարկվում. Ցոլակյան
«Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել, քանի որ փաստացի տղամարդ է...
Աղբյուր` Panorama.am
18:31
Տիգրան Մանսուրյան. Երգ, երաժշտություն ու բանաստեղծություն
«Երգի վերածված բանաստեղծություններ և բանաստեղծությունից ծնված երգեր»
Աղբյուր` Panorama.am
18:18
ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում ինքնահրկիզման սպառնալիքով կառավարության դիմաց եկած կնոջ որդու գործից
Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով
Աղբյուր` Panorama.am
18:14
«Հակոբ, գիտե՞ս, թե Ստեփանակերտն ինչու է այդքան մաքուր» կամ իմ ծնունդին աղբ նվիրեք
Երևանի Բուսաբանական այգում երեկ անսովոր եռուզեռ էր։ Վանաձորցի Հակոբ Մկոյանի ծննդյան տարեդարձի հյուրերը հոբելյարին նվեր էին պատրաստում։ Բանն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հայտարարվում է մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ
Կառավարությունն այսօր նիստում ընդունեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծին
Կառավարությունը հավանություն է տրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին և հարակից օրենքների...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան
«Եկեք լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք պետական կառավարման համակարգում ունենք ՝ ռազմավարություններ մշակելու պոտենցիալ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:15
Օտար երկրում հարկ վճարողի մասին ինֆորմացիա ստանալն արդեն հասանելի է
«Կոնվենցիան հարկային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության 3 հիմնական ուղղություններ է պարունակում»,- այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Թադևոս Ավետիսյան. Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում լուծարվեց այդ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
16:46
Այսօր ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը...
Աղբյուր` Panorama.am
16:37
Միգուցե անհրաժեշտություն առաջանա տարկետման որոշումն ընդհանրապես վերացնել. փոխնախարար
«Սպորտսմեններին, ովքեր ներգրավված են որևէ հավաքականում, տրվում է տարկետում»,- այս մասին այսօր ԱԺ արտհերթ նիստի ընթացքում նշեց ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Գևորգ Դանիելյան. Մնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին
Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}