Տրանսգենդերի ելույթի հետ կապված նոր բողոքի ակցիա
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնությունը Հանրային հեռուստառադիոընկերության դիմաց բողոքը ակցիա է կազմակերպել: Նրանք բացատրություն են պահանջում Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարությունից ապրիլի 5-ին ԱԺ-ի ամբիոնից տրանսգենդերի ելույթը «Հանրային» հեռուստաալիքով եթեր հեռարձակելու համար:
«Կամք» նախաձեռնության համակարգող, «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահ Վահագն Չախալյանը հայտարարեց, որ իրենց բողոքը այլասերության քարոզի դեմ է։ Լրագրողի դիտարկմանը, որ Հանրային հեռուստաընկերությունը չի ցուցադրել ելույթը, նա նշեց. «Հայրենասիրական դաստիարակության ոչ մի նշույլ Հանրային հեռուստաալիքում չկա։ Մեզ չի բավարարում Հանրային հեռուսատատեսության, ընդհանրապես մեդիա դաշտի քարոզը։
Մենք բողոքում են Հայաստանում այլասերվածության քարոզի, տարածման դեմ, ապազգային գործունեության դեմ, որում ընդգրկված են մի շարք լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ»,- ասաց Վ. Չախալյանը։
Ազգային ավանդական արժեքների պահպանմամբ մտահոգ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ասաց, որ իրենց խնդրանքն է հնարավորինս քիչ լուսաբանել, քարոզել այդ ամենը։
«Նոր եվրոբարքերը կամ այլ բարերքն իրենց ցոխետ կոշիկներով փորձում են թափանցել մեր ընտանիքները։ Չի լինելու նման բան։ Քարոզում են՝ որպեսզի մարդիկ մոռանան հայրենիք, տեսակ, ավանդական արժեքներ, միայն մտածեն հարսություն դիզելու, սեփական պահանջները բավարարելու մասին»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցները քայլերթով գնացի դեպի Հայաստանում ՄԱԿ-ի, ԵՄ գրասենյակներ, ԱԺ ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսգենդերի ելույթից առաջացած քաղաքական կրքերը չեն մարում. Հրապարակ
- Տեր Ղազարը հայտարարվել է փիլոնազուրկ
- ԱԳՆ-ն արձագանքում է տրանսգենդերին ուղղված սպառնալիքների վերաբերյալ ԵՄ դեսպանների մտահոգությանը
- Հայաստանում ԵՄ պատվիրակությունը դատապարտում է տրանսգենդերին ուղղված սպառնալիքները
- «ԱԺ ամբիոնը պիտի օրհնվի». բողոքի ակցիա Խորհրդարանի դիմաց
- Տրանսգենդերի ելույթը փոթորկել է պատգամավորներին
- Տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը վեճի առարկա դարձավ նաև այսօրվա արտահերթում
- «Իմ քայլ»-ի պատգամավորն ասում է՝ տրանսգենդերին ինքն ԱԺ չի հրավիրել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում