Ճապոնիայի կայսր ադամանդե հարսանիքը
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն գահից հրաժարվելուց երեք շաբաթ առաջ նշում է ադամանդե հարսանիքը։ Նա իր ընտրյալի՝ կայսրուհի Միտիկոյի հետ ապրել է 60 տարի։ Զույգը ծանոթացել է 1957 թվականին թենիսի խաղահրաարակում։
Նրանք ամուսնացել են 1959 թվականի ապրիլի 10-ին։ Եվրանյուզը գրում է, որ Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ գահաժառանգն ամուսնացել էր կաթոլիկ, հասարակ մարդու հետ։ Ակիհիտոն և Միտիկոն բազմադարյան ավանդույթներին դեմ են գնացել, որոշել են իրենք դաստիարակեն իրենց երեք երեխաներին՝ չհրաժարվելով մասնակցել պաշտոնական արարողություններին։
85-ամյա կայսերը գահին հրաժեշտ կտա ապրիլի 30-ին և արդեն հաջորդ օրը գահ կբարձրանա նրա ավագ որդին՝ արքայազն Նուրիհիտոն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ