Զոմբիների մասին պատմող ֆիլմով կտրվի Կանի փառատոնի մեկնարկը
Կաննի 72-րդ կինոփառատոնը բացվելու է ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մահացածները չեն մահանում» նոր ֆիլմով։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այն նաև ներկայացվելու է փառատոնի հիմնական մրցութային ծրագրում։
Ֆիլմը պատմում է քաղաքի մասին, որի վրա հարձակվել են զոմբիները։ Քաղաքը պաշտպանում է տեղի ոստիկանը երիտասարդ գործընկերոջ հետ։ Գլխավոր դերակարներն են Քլոե Սևինին, Ադամ Դրայվերը, Բիլ Մյուրրեյը, Սելենա Գոմեսը և ուրիշներ։
Կաննի 72-րդ կինոփառատոնը կայանալու է մայիսի 14-25-ը։ Փառատոնի ժյուրին գլխավորելու է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում