Արմեն Աշոտյան. Կարող ենք հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ շուտով լինելու է «հեղափոխական տեռորի նոր սեզոն»։ Ֆեյսբուքյան իր էջում նա նշել է պատճառները։
«Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին, որովհետև՝
- Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:
- Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:
- Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:
- Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:
- Իշխանությունները չեն կարողանում պատշաճ "գուրգուրել" Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:
- Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սևեռվել նաև խորհրդարանական ընդդիմության վրա:
- Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:
Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլև միայն արագացնելու են այդ գործընթացը:
Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»,-գրել է Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են աձակվել
- #SutNikol ակցիայի Ն. Սամսոնյանը, Ա. Դանիելյանը և Կ. Տեր-Նակալյանը տարվել են ոստիկանություն
- Աշոտյան. Վարչապետը իր ընդդիմախոսների նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան արտաքին աշխարհի մեր հակառակորդների հանդեպ