Թուրքիայում Facebook-ը, Instagram-ը և Whatsapp-ը ժամանակավորապես անհասանելի էին
Ապրիլի 14-ին Թուրքիայում խափանվել են Facebook-ի, Whatsapp-ի և Instagram-ի աշխատանքները։ Տեղական ժամանակով 13։30-ի սահմաններում նշյալ սոցիալական հարթակները ժամանակավորապես անհասանելի են դարձել Թուրքիայում։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ սոցցանցերի աշխատանքը վերականգնվել է շուրջ 3 ժամ անց, սակայն միջադեպի վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արվել։
Twitter-ում բազմաթիվ օգտատերերի կատարած հրապարակումների համաձայն՝ սոցցանցերի հասանելիության հետ կապված խնդիրները ծագել նաև Եվրոպայում, ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում, Ֆիլիպիններում։
Facebook-ը, Instagram-ը հարթակը ձեռք է բերել 2012թ․, իսկ Whatsapp-ը՝ 2014։ Ներկայումս սոցցանցը ավելի քան 1․5 մլրդ ակտիվ օգտատեր ունի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին