Թրամփը նոր նախընտրական քարոզարշավի համար արդեն 30 մլն դոլար է հավաքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզչական շտաբը կարողացել է այս տարվա առաջին չորս ամիսներին հավաքել 30.3 միլիոն դոլար նվիրատվություն, հաղորդում է Fox News-ը:
Հեռուստատեսության տվյալներով, այս փուլում նախագահական մրցավազքում Թրամփին հիմնական աջակցությունը տրամադրել են փոքր և միջին եկամուտ ունեցող անձինք. նվիրատվությունների 99%-ը 200 դոլարից պակաս է, իսկ միջինը՝ 34 դոլար 26 ցենտ:
Ընդհանուր առմամբ, ներկայումս Սպիտակ տան ղեկավարի նախընտրական շտաբն ունի 40.8 մլն դոլար: Մեկ այլ 45.8 միլիոնը կուտակվել է Հանրապետական կուսակցության կենտրոնական ապարատի կողմից:
Թրամփը կկարողանա օգտագործել այդ գումարը փրայմերիզներից հետո, երբ պաշտոնապես կդառնա Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու: