Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցի մասին. Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ
«Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում, կամ չի առաջացնում, շարքային քաղաքացու մոտենալը որևէ արձագանք կառաջացնի։ Բա որ մաքսային մարմիններից բողոքում են, բողոքում են, բազմաթիվ նամակներ ենք ստանում, ինչի՞ մասին է»,-լրագրողների հարցերին ի պատասխան Արարատյան մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատվելու դիմում գրելու հորդորի մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, պետական մարմիններ կան, որ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում։ Լրագրողները նկատեցին՝ այդ աշխատակիցը կարծես քավության նոխազ դարձավ։
«Գոյություն ունի փաստ և փաստին արձագանք։ Ես չէի պլանավորել հատուկ, որ պետք է մտնեի այդ սենյակ։ Իմիջիայալոց, ես հետաքրքրվել եմ, մեր հարգարաժան քաղաքացին ամբողջ կյանքը աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, մի կարճ ժամանակ Ազգային Ժողովում և հետ է եկել ՊԵԿ»,-նշեց նա։
Լրագրողները նկատեցին՝ աշխատակիցը դիմումը գրել է Փաշինյանի հորդորով. «Ի՞նչ անեի, թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումն ունեմ։ Ես ուզում եմ, որ ոչ մեկ անակնկալի չգա, ես կարծում եմ, եթե գնահատենք, պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա էդքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել է այդ օրվա միջադեպը»։
Վարչապետն ասաց, որ իրեն հասած տեղեկություններով այդ օրը ամբողջ պետական համակարգը ինքնաշխատ կերպով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն։
«Ես կարող եմ ասել, որ դրանով արդեն դա իր նպատակին ծառայել է։ Ինչ վերաբերում է մարդու աշխատանքային իրավունքին, կարծում եմ, որ լավ մասնագետն աշխատանքի խնդիր չի կարող ունենա։ Մինչ քաղաքացի լինելը, նա ուսադիրներով մարդ է, եթե պետական դրոշի նկատմամբ կուլտուրան բավարար մակարդակի չի, ես մնում եմ իմ կարծիքին և հարգում եմ մնացած բոլորի կարծիքը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Պարոն Փաշինյան մտադիր չե՞ք ուսումնասիրել մաքսավորի աշխատանքային անցյալը». բաց նամակ Փաշինյանին
- Վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու դիմումով, ուզում եք սենսացիա, ասացի սենսացիան. Դավիթ Անանյան
- Բոլորը հեռացվեն աշխատանքից. Վարչապետին զայրացրեց Նորագավիթի մաքսատան վիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին