Քաղաքական 12:52 15/04/2019 Հայաստան

«Նրանք, ովքեր հարձակվում են միասին»

«Նրանք, ովքեր հարձակվում են միասին»

1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է   հուտուների «Ինտերահամվե»  կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։
                            
Նախաքաղաքացու օրը

Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ չենք պատկերացնում նրա շերտերը, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը, նրա իրական արժեքները և մնացած՝ այլ հասարակություններին բնութագրող որակները։ Պատմությունը եղել է ծանր, ուսումնասիրությունները՝ քիչ։ Մենք դեռևս ապրում ենք ուրիշների և հաճախ՝ ինքներս մեր մասին հորինած պատկերացումների և հորինվածքների շրջանակում։

Հետևաբար՝ ինքնաճանաչման փուլը, իրական ընկալման, դժվար խոստովանությունների փուլը առջևում է։ Եվ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչերի է դա բերելու։ Ջինը արդեն բաց է թողնված, պրոցեսը կարծես թե անդառնալի է։ Եթե այս պրոցեսը մատնվի ինքնահոսի՝ միտումնավոր  կամ ոչ միտումնավոր, բայց անգրագիտության պատճառով սխալ ուղղորդվի, մենք ստանալու ենք մի իրականություն, որից միայն խուսափել է պետք։ Կա մեկ ճանապարհ՝ շատ զգույշ ու գրագետ ազդել պրոցեսների վրա, կրթել հասարակություն, թույլ չտալ վտանգավոր միտումներ։

Երբ հարթակից հնչեց հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու հրահանգը, երբ հորինվեց հեղափոխություն և հակահեղափոխություն բաժանումը, հնի ու նորի բանաձևը, ինձ համար պարզ էր, որ սխալի ստարտի կոճակը սեղմել ենք։ Իսկ երբ նկատեցի, որ հարթակում՝ բանախոսի հետևում կանգնած կիրթ մարդիկ ծափահարում են, այլևս չմնաց ոչ մի կասկած, որ մտնում ենք բարդ ու վտանգավոր փուլ։

Եթե հարթակը ավելի զուսպ լիներ, կարելի էր ենթադրել, որ կա մի շերտ, որը հասկանում է, որ որևէ դեպքում, որևէ նպատակի համար չի կարելի հասարակությունը բաժանել ներքին թշնամիների։ Որովհետև դրանից մինչև «Նրանք, ովքեր հարձակվում են միասին» հեռու չէ։

Ոչ մի դեպքում չի կարելի հայ հասարակությանը խրախուսել մատնություն անել. դեմը չենք առնի։ Դրա սաղմերն արդեն նկատվում են։ Այս հասարակությանը դեռ ոչ ոք չի բացատրել 37-ի սուտ մատնության և «հանուն ճշմարտության և օրենքի» վարքագծի տարբերությունը։ Տնտետուն, գյուղ առ գյուղ թշնամանալու են, ու հետո երկար տարիներ հնարավոր չի լինելու հաշտեցնել։

Այս հասարակությունը չգիտի շատ բաներ, որովհետև չեն ասել, չեն սովորեցրել՝ սերունդներ շարունակ։ Փոխարենը՝ փայլուն գիտի մեկի վրա զանգվածային, «շատով» հարձակվելու արվեստը։ Տրանսգենդերի պատմությունից միակ շահողը Նազենի Ղարիբյանն էր։ Մինչ տրանսգենդերի ելույթը հայ հասարակության թիվ մեկ կոնսոլիդացված թիրախը Ն. Ղարիբյանն էր։ Մեր հասարակությունն անընդհատ սպասում է, որ մեկին նշանակեն թիրախ, ու իրենք տոտալ զանգվածներով հարձակվեն։ Ապահով հարձակվեն։ Նազենի Ղարիբյանի վրա հարձակվել էին բոլորը ու նաև նրանք, ովքեր երբևէ օպերան ներսից չեն տեսել, և այդ հեռանկարը նրանց չի սպառնում։ Տրանսգենդերը փրկեց Նազենիին՝ իր վրա վերցնելով համայն հայության ցասումը։ Բայց այս շղթան շատ դժվար է լինելու կանգնեցնել. վաղը կմոռանան տրանսգենդերին ու կանցնեն հաջորդին, հետո՝ մյուսին, հետո՝  հարյուրերորդին։ Ենթադրաբար՝ ոմանց հանդեպ ագրեսիան սոցցանցերից մի օր կանցնի իրական կյանք, ու մենք կունենանք հաշվեհարդարների սահմռկեցուցիչ պատմություններ։

Այս հասարակությանը ոչ ոք երբևէ չի կրթել, բայց մինչև վերջին գիծը օգտագործել են նրա անկրթությունը. օգտագործել, օգտագործել, օգտագործել։ Այս առումով ամենաբնորոշը Հայաստանի ամենաթունավոր հարթակին վերածված՝ օպերայի հարթակն էր։ Անկախության ձևավորման տարիների ազնիվ, ինքնաբուխ, ազատ մտքի հարթակից այն սահուն փոխակերպվեց քաղաքական հաշվենկատ առևտրի ու մանիպուլյացիաների հարթակի։ Գուցե ՝ դա համարժեք պատասխանն էր իշխանությունների՝ ոչ հասուն քաղաքական պահվածքի և այլ որակների։ Ինչ էլ որ լինի պատճառը, հետևանքն եղավ այն, որ, վաղ 2000-ականներից սկսած, այս հասարակության տարբեր սերունդներին թունավորել ու մոլորեցրել են այդ հարթակից, ներշնչել սեփական շահով պայմանավորված գաղափարներ, ներարկել ատելություն, սերմանել պառակտում ու թշնամանք, տարածել ամենագռեհիկ ստերը՝ բամբ, ճղճղան, երգեցիկ, հոգևոր և այլ տիպի ձայներով։ Նայած, թե ով՝ ինչ փուլում։ Այսօր այդ հարթակն իր բովանդակային ու գեղագիտական ողջ «հմայքով» սահուն տեղափոխվել է սոցիալական ցանցեր։

Այն, ինչը սկսվեց կատարվել սոցիալական ցանցերում մեկ տարի առաջ ու շարունակվում է առ այսօր, դա մենք ենք, մեր հասարակությունը։ Եթե մարդը դրսևորում է նման վարքագիծ ու արժեհամակարգ սոցցանցերում, ապա նույնին ընդունակ է տանը, ընտանիքում, աշխատավայրում, բանակում, փողոցում՝ ամենուր։ Սա ինքնին արդեն լրջագույն խնդիր է։ Սրա ամենալուրջ պատնեշը, ամենաէֆեկտիվ լուծումը կլիներ այն, որ նոր իշխանությունը որպես քաղաքացի լիներ ավելին, քան՝ իր համակիրների սոցցանցը։  Իշխանությունը Հայաստանում միշտ պետք է լինի ավելի զուսպ, քան հասարակությունը, ավելի հանդուրժող, քան հասարակությունը, ավելի լայնախոհ, քան հասարակությունը, ավելի հստակ, քան հասարակությունը։ Երբեք իշխանությունը Հայաստանում չպետք է տուրք տա հանրային ագրեսիվ կամ հետադիմական հոսքերին։ Երբեք, ոչ մի պայմանով։  Իսկ այսօրվա պայմաններում թերևս կա անհրաժեշտություն՝ միասին տոնելու մի օր, և այն պիտի կոչվի Նախաքաղաքացու օր։

Շատ զգույշ պետք է լինել լրատվամիջոցների և լայվերի զանգվածային ազդեցության հարցում։ Դրանք մեր տիպի հասարակությունների վրա ունենում են տասնապատիկ ավելի ուժեղ ազդեցություն, և շատ հեշտ է այս կամ այն մարդու կամ խավերի հանդեպ չարություն ու թշնամանք ձևավորել։ Սա շատ խաբուսիկ հաջողություն է, որովհետև անձերը ժամանակի ընթացքում կփոխվեն, իսկ սերմանված չարությունը շատ երկար է մնալու և անընդհատ ձգտելու է պարպվել՝ նոր հասցեներ  փնտրելով։ Կար մի լրատվամիջոց՝ «Հազարավոր բլուրների ազատ ռադիո և հեռուստատեսություն» RTLM, որը մի երկրում այնքան սև ու սպիտակի քարոզ արեց, որ դա վերջացավ աննկարագրելի ողբերգությամբ։

«Ատելության ռադիոները», ճակատագրի հեգնանքով, իրենց անվան մեջ   հաճախ կրում են «ազատ» և «ազատություն» բառերը։ Շատ զգույշ պետք է լինել լայվերի դաշտում։ Որովետև ոչ մի ֆեյք երբեք այդքան վնաս չի կարող տալ, այդքան պառակտում ու անորոշություն չի կարող տարածել, որքան՝ պաշտոնյայի հստակ անուն ազգանունով լայվը։ Հայ հասարակության բոլոր շերտերը բացահայտված չեն. սա դեռ մութ անտառ է, երբեք չի իմացվի՝ ինչպիսին են լինելու ռեակցիաները, հետևանքներն ու հետևությունները։ Երբ որևէ աշխատասենյակում հերթական անասունի նամակը կպատրաստվի, հիշել է պետք, որ լուրջ իշխանությունը Հայաստանում բոլորովին այլ խնդիր ունի՝ կրթել, հանդարտեցնել հասարակությանը։ Հակառակը լրիվ այլ տեղ է տանելու։ Նամակ է՝ կհորինվի, կտարածվի, կանցնի, բայց զանգվածները կդառնան ավելի մոլորված ու անփարոս։ Այս պայմաններում ցանկացած մարդու կամ ցանկացած գաղափար կարելի է սարքել թիրախ ու «ագրեսիվ շատով» հարձակվել վրան։

Այս ամենի զուգահեռ պրոցեսը վախն է։ Երբ գործում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին» օրենքը, մնացածը սկսում են զգուշանալ, վախենալ։ Վախը խժռում է անհատականությունը, անհատի ձայնը։ Մյուսները, որոնք չեն կիսում զանգվածի տեսակետը, սկսում են վախենալ՝ իրենց ձայնը բարձրացնել, իրենց անհամաձայնությունն ասել։ Երբ ամիսներ առաջ սկսվեց ուղղորդվող տեղեկատվական արշավը Ռ. Քոչարյանի դեմ,  երբ  նրան սկսեցին մեղադրել բոլոր հնարավոր և անհնարին մեղքերում, շատերը, որոնք հասկանում էին, որ գործի մեծ մասը ուղղորդվող բանահյուսություն է, վախեցան բարձրաձայն դա ասել։ Դիմացը ագրեսիվ շատն էր՝ իր ուղղորդվող չարությամբ։ Ու հանկարծ չմտածեք, թե դա ընդամենը Քոչարյանի անձով էր պայմանավորված։ Երբ բազմությունը ամենավերջին բառերով հարձակվեց «Իմ քայլի» կառավարության անդամ Նազենի Ղարիբյանի վրա, «Իմ քայլի» անդամները (որոնք, ի դեպ, շատ լավ գիտեին, որ դա Ն. Ղարիբյանի խաղը չէր), նրա համար չպայքարեցին, չպաշտպանեցին, դուրս չեկան «շատի» դեմ, գերադասեցին չերևալ, քանի որ դիմացը շատով էին։ Հետևաբար՝ ոչ ոքի թող չթվա թե, ինքը ապահովագրված է, ու երբ «շատը» մի օր կհարձակվի իր վրա, իր թիմերն ու թիմակիցները, համախոհներն ու լայնախոհները ամուր կկանգնեն։ 

Ի՞նչ լուծում կա

Մենք պետք է հասկանանք խնդրի կարևորությունը։ Սա տեսական քննարկում չէ, սա շատ կոնկրետ հարց է՝ կոնկրետ իրականությամբ և կոնկրետ հետևանքներով։ Պետք է զգույշ լինել կախելու, այրելու, մատնելու, ուրանալու սողացող միտումներից։ Մենք պետք է ձևակերպենք նոր խաղի կանոն. որևէ շահի, որևէ նպատակի համար այսուհետ թույլ չտալ ներքին բարիկադներ, ներքին բաժանումներ, ներքին թշնամության սերմանում։ Մենք պետք է շատ զգույշ լինենք ազգային անվտանգությանը վերաբերող ձևակերպումների մեջ, հանկարծ որևէ վտանգավոր գաղափար չդրվի շրջանառության ու չշահի հանրության սիրտը (կարմիր թուրքերին Ղարսը հանձնելու օրինակով)։

Շատ կարևոր է, որ իշխանությունը բոլոր կարևոր հարցերի շուրջ ճիշտ ժամանակին և հստակ ձևակերպի իր տեսակետները։ Սա վերաբերում է բոլոր իշխանություններին։ Անկարծիք, անկայուն տեսակետներով իշխանությունը ամենապարարտ միջավայրն է՝ վտանգավոր հասարակական տրամադրությունների զարգացման համար։ Ցավոք, մեր հանրային ինստիտուտները դեռևս մեծ դժվարությամբ են գեներացնում առողջ գաղափարներ, և, որպես կանոն, պաշտոնական տեսակետի բացակայության դեպքում, հակագիտական ու հակաօրինական մտքերի հեղեղ է սկսվում։

Երբեք չի կարելի հասարակությանը մատուցել թիրախներ. ոչ մի շահի, ոչ մի նպատակի համար։ Դա վերջ չունեցող պրոցես է։ Եվ սա բոլորից ավելի արագ պետք է հասկանան ԱԺ-ի 88-ը և կառավարության անդամները։ Որոշ ժամանակ անց նրանք են դառնալու թիրախը.  դա պետք է հիմա գիտակցել՝ բարձր վարկանիշի պահին։ Պետք է այս պահից սկսած անել ամեն ինչ, որ այդ ժամանակ տրամադրությունները չլինեն անկառավարելիության հասնող ագրեսիվ։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:40
Առաջարկում եմ անցնել զանգվածային թեստավորումների. Բժիշկ-թերապևտ
Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
20:38
Պարետն ու Առողջապահության նախարարն այցելել են բժշկական հաստատություններ
Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական...
Աղբյուր` Panorama.am
20:36
Ավարտվել է երկու եղբայրների կողմից ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրեական գործը
Ավարտվել է եղբայրներ Ս. և Հ. Գալստյանների կողմից 2019թ. հոկտեմբերի 16-ին «Չի-Չի» գեղեցկության սրահից գողություն կատարելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
20:34
Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը,մեկինը՝ 72 ժամով
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շարունակվում են ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական...
Աղբյուր` Panorama.am
20:34
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը hարցապնդմամբ դիմել է Արայիկ Հարությունյանին
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հունիսի 3-ին հարցապնդմամբ դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցն անդրադարձել է Բաթումի պայմանագրին
Թուրքական իշխանական «Yeni Akit» լրատվական կայքը, հղում անելով պետական Անադոլու գործակալության Բաքվի ներկայացուցչությանը, ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
20:26
Անկարող եմ զսպել զայրույթս և չանդադառնալ այս ստորությանը. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեսանյութին, որտեղ ոստիկանները բռնություն են գործադրում...
Աղբյուր` Panorama.am
20:16
Բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր, բայց մյուս կողմից կա հանրային շահ.Փաշինյան
Ցանկացած հրապարակում ահազանգ է և ուրախ եմ, որ հերքվում է այն: Այս մասին  պարետատան հերթական նիստից հետո բրիֆինգին ասաց վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մենք հատել ենք շուրջ 22 000 ստուգողական այցերի շրջանակը.Արթուր Ասոյան
Բոլորս պետք է գիտակցենք, որ նորմերի պահպանմաբ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի:  Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Գինեսի ռեկորդակիրը դժբախտ պատահարից հետո կորցրել է աշխարհում ամենաերկար եղունգները
Գինեսի ռեկորդակիր ամերիկացի Լի Ռեդմոնդը վթարի է ենթարկվել։ Մեքենան, որի մեջ նա եղել է, բախվել է ևս երեք մեքենայի։ Ռեդմոնդը մեքենայի միջից...
Աղբյուր` Panorama.am
19:39
Հիվանդությունը գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը.բժիշկ
Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում խոսքով հանդես եկավ  «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Օլիմպիական խաղեր. Ուղեգրեր ստացած մարզիկների թվում է Արթուր Դավթյանը
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան /FIG/ հրապարակել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի խաղարկման վերափոխված համակարգը։ Ընտրության...
Աղբյուր` Panorama.am
19:24
Որևէ մեկը չի կարող ապացուցել ,որ մեր պիկը լինելու է հունիսին,ոչ թե հոկտեմբերին.Փաշինյան
Պարետատան նիստի ընթացքում բուռն քննարկում է տեղի ունեցել: Պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մշակույթին աջակցելու համար Գերմանիան հատկացրել է ևս 1 միլիարդ եվրո
Գերմանիան կորոնավիրուսի համավարակի հետ կապված 130 միլիարդ եվրոյի աջակցության նոր փաթեթ է հատկացրել, որից 1 միլիարդ եվրոն նախատեսված է մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները
Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» (Siant Marinos) մենաստանը շարունակում է ավերվել բնական...
Աղբյուր` Panorama.am
19:12
ԱՀԿ. Ամառային շոգը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը
ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչի գնահատմամբ, ինչպես ձնռանը, այնպես էլ ամռանը կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
19:00
Պլանային ջրանջատում՝ Կոտայքում և Սյունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, առաջիկա օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և...
Աղբյուր` Panorama.am
18:47
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
18:44
Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի, դրան հետևած տարբեր մեկնաբանությունների մասին Panorama.am-ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Արցախի հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ  կգումարվի  ԱԺ արտահերթ նստաշրջան:...
Աղբյուր` Panorama.am
18:31
«Բնապահպաններն ընդդեմ Ավինյանի» դատական նիստից. «Մեզ համար բնությունը պահպանելը փողերից ավելին է»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էրեբունու նստավայրում, նախագահության դատավոր Դանիել Մխեյանի,  կայացավ  «բնապահպաններն...
Աղբյուր` Panorama.am
18:27
Դատախազության բաց մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 28 անձ
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պատերազմի ժամանակ դեպի պարտություն տանող իշխանությանը պաշտպանելը խելահեղություն է.Ա.Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրական սիլլոգիզմ a)...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արցախի խորհրդարանն ընդունել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 5-ին խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:54
Կաթողիկոս. Աղետը կանխել հնարավոր է միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ոստիկանները Լուսնից չեն իջել. ոստիկանապետ
«Ոստիկանությունը ուժ կիրառելու իրավասությամբ օժտված մարմին է, հետևապես, եթե դրա կարիքն առաջանում է, ապա ուժ պետք է կիրառվի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:36
«2019-ին 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է արձանագրվել». ոստիկանապետ
«2019թ. ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը»,-  ԱԺ Ֆինանսավարկային ու...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ութ տարվա դադարից հետո կայացել է Սիրիայի օդանավային ընկերության առաջին թռիչքը Երևան
Այսօր ութ տարվա դադարեցի հետո  Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է հասել սիրիական օդանավային պետական ընկերության առաջին օդանավը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}