Քաղաքական 17:04 15/04/2019 Տարածաշրջան

Մոսկվայում կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպմանը շարունակվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների դիտարկումը՝ հաշվի առնելով ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքները:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանգիտության վարչության փոխանցմամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում հակամարտության գոտում լարվածության հետագա նվազեցմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև հումանիտար ոլորտում հնարավոր փոխգործակցության շուրջ:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է  համատեղ հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա),  ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի  փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:00
Իտալացի Ջորջ Քլունին ձերբակալվել է
Իտալացի Ֆրանչեսկո Գալդելին, որը ներկայացրել է իրեն որպես դերասան Ջորջ Քլունի, ձերբակալվել է Թայլանդում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին
«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չի կարող լինել անաչառ դատավոր, տարիներ շարունակ քաղաքական  գնահատականներ է...
Աղբյուր` Panorama.am
18:49
Լոնդոնն ու Մոսկվան ուսումնասիրում են Մեյի ու Պուտինի հանդիպման հնարավորությունները
Պաշտոնական Լոնդոնը Մոսկվայի հետ քննարկում է հարաբերությունների մասնակի ապասառեցման և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ու ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
18:44
Արցախում զինծառայողը վնասվածք է ստացել ձախ աչքի շրջանում
Ձերբակալվել է նրա ծառայակիցը:
Աղբյուր` Panorama.am
18:35
Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու...
Աղբյուր` Panorama.am
18:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Լենինգրադյան փողոցում
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով 2019թ. հունիսի 17-ից կփակվի Լենինգրադյան...
Աղբյուր` Panorama.am
18:34
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Աղբյուր` Panorama.am
18:21
Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Մամուլի ասուլի ժամանակ, հայտնելով, որ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թրամփը կրկին խորհուրդ է տալիս փոխել Լոնդոնի քաղաքապետին
Լոնդոնում այս շաբաթավերջին տեղի ունեցած հինգ հարձակումների արդյունքում երեք մարդու մահից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՊՎԾ-ն ԵՊԲՀ-ի մասին տեղեկանքն ուղարկել է ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է․ «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում ՀՀ պետական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Արգենտինան և Ուրուգվայը մնացել էին առանց հոսանք
Նախօրեին Արգենտինան և Ուրուգվայը մնացել էին առանց էլեկտրականության։ Դա տեղի էր ունեցել տեղի ժամանակով 07։00-ին։ Եվրանյուզի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ուրիշի անվամբ վարկ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 26-ամյա կնոջը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լևոն Արոնյանի գրառումը՝ Տիգրան Պետրոսյանի մասին
«Տիգրան Պետրոսյանը այսօր կլիներ 90 տարեկան: Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:44
Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվողների քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում
Այսօր, ժամը 14:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է...
Աղբյուր` Panorama.am
17:29
Բացահայտվել է Ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
17:18
Լույս ընծայվեց Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը
Այսօր տեղի ունեցավ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Մարության. Մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք
Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկում է քաղաքապետարանի հաստիքակազմի ավելացման հարցը:
Աղբյուր` Panorama.am
17:00
«Խորհրդանշական բողոքի ակցիա»՝ նախագահի նստավայրի դիմաց
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ այս...
Աղբյուր` Panorama.am
16:47
Տոնոյանը ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ֆրանսիայում հրդեհը ոչնչացրել է 250 հազար լիտր կոնյակ
Ֆրանսիայում խոշոր հրդեհի հետևանքով ոչնչացվել է 250 հազար լիտր կոնյակ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Ալկոհոլն...
Աղբյուր` Panorama.am
16:11
«Իմ քայլի» ավագանու անդամը մանդատը վայր է դնում
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի  պաշտոնից հրաժարավելու...
Աղբյուր` Panorama.am
16:02
«168 Ժամ». Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան
«Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իսկ հրդեհը վառած տեղն է վառում
Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոցին հարակից տարածքում կրկին հրդեհ է։ Բնակիչներից Panorama.am-ին առաջին անգամ չէ, որ ահազանգում են նշված...
Աղբյուր` Panorama.am
15:49
Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվել է Խոր Վիրապում
Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվել է Համահայկական խաղերի ջահը: Այն վառել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:...
Աղբյուր` Panorama.am
15:35
էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում
Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպել և իրականացրել է մաստեր կլաս. միջոցառման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
15:30
Գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքը կնվազի
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Հարկային օրենսգրքի նախագծով գրավատների և փոխանակման կետերի համար սահմանված...
Աղբյուր` Panorama.am
15:19
Մարվել է «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ
«Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն
Նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ: ԱԻՆ-ից հայտնում են, որ բուսածածկ և բնակավայրերին...
Աղբյուր` Panorama.am
14:53
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ․ Մենք ձեր կողքին ենք լինելու
«Շատ մեծ հաճույք է ինձ համար լինել Երևանում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 3-րդ Գործողությունների ծրագրի մեկնարկին է, որը հաստատվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
14:57 14/06/2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}