Քաղաքական 19:35 15/04/2019 Հայաստան

Վարչապետ. Ես այդ իներցիայի մեջ չեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի ազգային ագրարային համալսարան այցից հետո պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին և անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:  Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հարցին, թե այսօր արտաքին գործերի նախարարների հանդիպումն է, դուք նախորդ անգամ ասացիք, որ նոր կետից եք բանակցությունները սկսել, այս համատեքստում հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հանդիպումից ակնկալում ենք, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք արտաքին գործերի նախարարներին՝  կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը Վիեննայում քննարկած հարցերի շրջանակի և օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալն է և փորձել դիրքրոշումները մոտեցնելը»:

Պատասխանելով հարցին, թե հանդիպմանը նաև մասնակցում է Ռուսաստանի արտգործնարարը, ինչո՞վ է դա պայմանավորված, ՀՀ վարչապետն ասել է. «Տարօրինակ բան չկա, որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է և կարծում եմ՝ այդպիսի պրակտիկա եղել է ու կլինի:  Ե՛վ Ռուսաստանի արտգործնախարարի հովանու ներքո կարող է լինել, և՛ Ֆիանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, այնպես որ ոչ մի արտառոց ու տարօրինակ բան չեմ տեսնում»:

Լրագրողի հարցին, թե Ստրասբուրգում Ձեր ելույթում շեշտադրեցիք արցախյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դրույթները, Բաքուն կրկին արձագանքեց և կրկին հին երգը՝ այսպես ասած «օկուպացված տարածքներ և հայկական զինուժի դուրս բերում», նման պայմաններում ինչպե՞ս է հայկական կողմը պատկերացնում բանակցությունների շարունակությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հենց Երկրապահ կամավորականների միության համագումարում ունեցած ելույթում ասացի, որ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ  հանդիպումներին հաջորդող և նախորդող հայտարարություններն երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն և դա ամենամեծ խնդիրն է: Վիեննայում էլ, դրանից առաջ էլ և հիմա էլ, հետո էլ իմ կոչը լինելու է դա, որ եկեք, եթե անհրաժեշտ է, ըստ էության, շատ բան չասենք բանակցությունների մասին, շատ չծավալվենք, բայց ասենք ինչ-որ բան, որ մարդիկ հասկանան, որ լուրջ մարդկանց հետ գործ ունեն, որովհետև պատկերացնո՞ւմ եք ինչ անլուրջ վիճակ է, երբ երկու երկրի ղեկավար մի սենյակում երկու ժամ խոսում են և հետո հանրությունը նրանց հայտարարություններից չի կարողանում ի վերջո հասկանալ՝ լավ ի՞նչ են քննարկել և ոնց են քննարկել: Դա ամենամեծ խնդիրն է բանակցային գործընթացի համար, որովհետև հնուց եկած իներցիա կա, ես այդ իներցիայի մեջ չեմ և, հետևաբար, այդ իներցիայից դուրս գալու խնդիր չունեմ: Բայց հնուց եկած իներցիա կա, որ ամեն հայտարարությունից հետո մեկը փորձում է ապացուցել, որ ինքն է հաղթել, այն մեկն էլ փորձում է ապացուցել, որ ինքն է հաղթել: Դա սխալ տրամաբանություն է»:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմն անվերջ խաղաղություն չի քարոզում. «Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: Դրանք շատ տարբեր բաներ են:

Մենք բանակցությունները շարունակում ենք  և կրկին իմ ասած նախորդ հարցի տրամաբանությունն է: Կողմերը պետք է լինեն նույն հաճախականության մեջ: Մենք փորձում ենք, եթե պետք է լինում, նույնիսկ մեր հաճախականությունը փոխում ենք, որպեսզի մեր գործընկերներին բերենք նույն հաճախականության մեջ, որովհետև ընդհանուր Վիեննայի խոսակցության, Դավոսի խոսակցության, Սանկտ Պետերբուրգի խոսակցության, Դուշանբեի խոսակցության ընդհանուր ոգին այն է, որ մենք պետք է աշխատենք այս խնդրի լուծման վրա, աշխատենք խնդրի խաղաղ կարգավորման վրա: Եվ ես հույս ունեմ, որ մենք՝ բոլորս, անկեղծ ենք  այս մեր մղումներում, որովհետև եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, դա չի ստացվի, ուրիշ տեղ կհասնենք, շատ կարևոր է՝  մենք անվերջ ոչ մի բան չենք քարոզում, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք քարոզում, մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ: Կա պատերազմի ճանապարհը և կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, պետք չի վախեցնել, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում, եկեք որոշենք՝ ի վերջո ուզո՞ւմ ենք խաղաղության պլատֆորմի վրա լուծել այս հարցը, թե՝ ոչ: Բայց կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ պետք է կոնֆլիկտը լուծի, աշխատի լուծել խաղաղության պլատֆորմի վրա: Հակառակ դեպքում բանակցային գործընթացն ի՞նչ իմաստ ունի»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:44
Ռոբերտ Քոչարյան. Իրենց համար հասկանալի չէ պատերազմ հաղթած մարդկանց տեսակը
«Դա դասալիքների բարդույթն է»։ Հարցազրույցն ամբողջությամբ։
Աղբյուր` Panorama.am
10:35
Միլանն ընտրվել է 2026 թ. Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք
2026 թվականի Ձմեռային օլիմպիական և պարօլիմպիական խաղերի մայրաքաղաքներն են դարձել Միլանն ու Կորտինա Դʼամպեցոն։ Եվրանյուզի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ․ինչպե՞ս քվեարկեց Հայաստանը
Հունիսի 24-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի առաջին օրը խորհրդարանականները ավելի քան 8 ժամ քննարկեցին...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ժողովրդի սերը շատ տատանվող երևույթ է
Հունիսի 24-ին 5-րդ ալիքի երեկոյան եթերում ցուցադրվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը։ Շատ չծավալվելու համար չեմ...
Աղբյուր` Panorama.am
10:11
«Հրազդան» ՀԷԿ-ի ջրանցքից հայտնաբերել են 9 տարեկան երեխայի դին
Հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Հրապարակ». Իշխանությունը դատավորների դեմ պայքարը տեղափոխելու է կոմպրոմատների դաշտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն իշխանությունը ծրագրում է տանել այն ուղղությամբ, որով...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Ժողովուրդ». Իշխանությունները ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն Վիգեն Քոչարյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում 6 անդամներ կան, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Անհամաձայնություններ կան «Իմ քայլում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վեթթինգի մասին օրենքը պետք է խորհրդարանում քննարկվի հուլիսին` ընդունվի...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Ժամանակ». Կրկին լարվել են Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի հարաբերությունները
«Ժամանակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի ընտրության հարցը լուրջ խնդիրներ է ստեղծել ԲՀԿ-ում: Ի սկզբանե որոշված է...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Իրատես». Մովսես Հակոբյանը Արցախի նախագահի թեկնածո՞ւ
«Իրատես» թերթը գրում է. «Արցախում նախընտրական գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություն է շրջանառվում. 2020...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժամանակ». Մետրոպոլիտենի աշխատակիցները բազմաթիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նոր...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Ինչու են «Քաղպայմանագրում» որոշել փակել տարածքային գրասենյակները
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Իրատես». Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ
«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները լինելու են այն գայթաքարը, որի վրա...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». ԲՍՓ հանձնաժողովը զանգվածաբար «կտրել է» մարդկանց թոշակները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
09:45
Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն արդեն տեղափոխվում են Հայաստան
Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վրաստանն ուզում է ռուս զբոսաշրջիկների համար Երևանից և Բաքվից անվճար ավտոբուսներ գործարկել
Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավարը էկոնոմիկայի նախարարությանն ու տուրիստական սեկտորի ներկայացուցիչներին առաջարկել է...
Աղբյուր` Panorama.am
09:32
Եվրոպայում շատ շոգ կլինի
Եվրոպայում անոմալ շոգ եղանակ է։ Այժմ գրեթե ամեն տարի է գրանցվում բարձր ջերմաստիճան, բայց այս տարի  արդեն հունիսից Եվրամիության մի շարք...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ժ.18:00-ից):...
Աղբյուր` Panorama.am
09:11
323 շրջանավարտ-դիմորդ այսօր քննություն է հանձնում ռուսաց լեզվից
Հունիսի 25-ին ռուսաց լեզվի քննությամբ ավարտվում է միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլը: ԳԹԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
09:00
Կամերային նվագախումբը և «Հովեր»-ը հանդես կգան Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ
Երաժշտախմբերը կներկայացնեն Մալերի, Չայկովսկու, Միրզոյանի ստեղծագործությունները:
Աղբյուր` Panorama.am
00:23
Ռոբերտ Քոչարյան. Ինչպես կարելի է արդյունավետ բանակցել` չհասկանալով, թե ինչ ես բանակցում
«ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում բավականին լուրջ վտանգներ եմ տեսնում»,- TV5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
23:53
Ռոբերտ Քոչարյան. Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի խուլ գյուղերում սա չլսված ու արտառոց երևույթ է
Վերաքննիչ քրեական դատարանի վաղը հրապարակվելիք որոշումից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպասելիքներ չունի: Այդ մասին  նա հայտարարեց TV5...
Աղբյուր` Panorama.am
23:18
Ռոբերտ Քոչարյան. Գործող վարչապետն անձնական պատասխանատվություն է կրում 2008-ի իրադարձությունների համար
«Երևի իմ անցած ճանապարհը, իմ նկատմամբ անձնական վերաբերմունքը, կարծում եմ նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
22:54
Վրաստանում ձերբակալված հայաստանցին ազատ է արձակվել
Դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝...
Աղբյուր` Panorama.am
22:22
Հայաստան եկող ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են Վերին Լարսի անցակետում
Վերին Լարսի անցակետում այսօր կանգեցված ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են ռուս-վրացական սահմանին։ Դեսպանությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
22:05
Թբիլիսիում քամու հետևանքով զբոսաշրջիկ է զոհվել
Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի պատճառով կա մեկ զոհ և...
Աղբյուր` Panorama.am
20:30
Տորրեսն ասել է ֆուտբոլից հեռանալու պատճառը
Հարձակվող Ֆերնանդո Տորրեսը բացատրել է, թե ինչու է որոշել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նա հայտարարել է, որ իր ֆիզիկական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քոչարյանի փաստաբան. Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է
«Ծայրահեղ բևեռացման ֆոնի վրա վտանգը կարող է լինել ցանկացած կողմից այն իմաստով, որ ոչ թե պլանավորված կամ չպլանավորված... Տեսանք՝ ինչ եղավ...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Հայ ֆեստն» ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում
Օրեր առաջ Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի (ԵՓԱ, EFA) ԵՓՓԵ (Եվրոպան փառատոների, փառատոները Եվրոպայի համար, EFFE) ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
20:20
Թեժ քննարկում ԵԽԽՎ-ում․ կվերադառնա Ռուսաստանը, թե՞ ոչ
Պատգամավորները բաժանվել են 2 խմբի, միասնական կարծիք չկա քաղաքական խմբերում ու անգամ երկրների պատվիրակությունների ներսում, թե ինչպես քվեարկել։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա
12:37 24/06/2019

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}