Իրավունք 14:38 15/04/2019 Հայաստան

Խախտումներ և բացթողումներ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը: Ստուգվել է նաև ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:

Դատախազության հաղորդմամբ՝ պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք,  հերթական խախտումը կատարելու համար, ենթարկվել են դրա ծանրությանն անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:

«Սևան» ՔԿՀ-ում ևս հայտնաբերվել են առանց համապատասխան թույլտվության՝ խցերում քնելատեղերի վարագուրապատման, այդպիսով  կացարաններում անձանց տեղաշարժը հսկելու հնարավորությունից ՔԿՀ ծառայողներին զրկելու բազմաթիվ դեպքեր:

Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ: ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում փոստարկղեր տեղադրված չեն եղել, իսկ որոշ կացարաններում արձանագրվել են առանց վարչակազմի թույլտվության պահվող կենդանիներ: Գրեթե բոլոր պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով և գույքով: 

ՔԿՀ-ի ԲՍԲ-ում շրջայցի ընթացքում հայտնաբերվել են չբնակեցված կացարաններ, որոնցում առկա են եղել դատապարտյալներին պատկանող հագուստ, սննդամթերք, կենցաղային իրեր, այդ թվում նաև՝ արգելված իրեր և առարկաներ: Այսինքն ՔԿՀ-ում առկա են եղել  անվտանգության ապահովման բացթողումներ:

ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանք չեն ենթարկվել տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր բուժկանխարգելիչ հետազոտման, իսկ բժշկական սպասարկման բաժնի մասնագետները ոչ բոլոր դեպքերում են այցելել պատժախցերում գտնվող դատապարտյալներին:

Ստուգման ընթացքում պարզվել է, որ սահմանված չափանիշներին չեն համապատասխանում ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները: Նման խնդիրներ առկա են եղել ՔԿՀ-ի բնակելի գոտում, կացարաններում և բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Կացարանների մոտ եղել են խոշոր աղբակույտեր, որոնք դատախազի պահանջով ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել և ՔԿՀ-ի տարածքը մաքրվել են հենց ստուգման ընթացքում:

Աղբյուրն ընդգծում է, որ նույն խախտումը արձանագրվել էր նաև այս ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից կատարված նախկին ստուգման ժամանակ, ինչի մասին տեղեկացվել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:

Այլ իրավունքների ապահովման վիճակի ստուգման համատեքստում պարզվել է, որ ՔԿՀ-ում առկա կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված կարանտինային բաժանմունքում դատապարտյալները պահվում են խցերում: Մինչդեռ նման խցային պայմաներ նախատեսված են փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկների համար: Այսինքն  առկա է եղել պատժի կրման առաջին շրջանում դատապարտյալի իրավունքների որոշակիորեն սահմանափակման իրողություն: Բացի այդ, պարզվել է, որ չեն ապահովվել «Սևան» ՔԿՀ-ի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները կարանտինային բաժանմունքում կատարելու անհաժեշտ պայմանները:

Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ընդգրկման սահմանված չափորոշիչների պահպանման, տեսազանգից և հեռախոսազանգից անձանց օգտվելու ժամանակացույցի ապահովման, իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին իբրև  ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողների հաշվառելու և նրանց հետ անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանելու, հանձնուքների ընդունման և հանձման կանոնների պահպանման, ինչպես նաև  պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների  հետագա բնակության վերաբերյալ հարցումներ կատարելու, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու ժամկետների պահպանման ոլորտներում:

Արձանագրված խախտումների մի մասը վերացվել է հընթացս ստուգումների: ՔԿՀ-ում անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի կողմից «Սևան» ՔԿՀ վարչակազմին տրվել են առավել տևական ժամանակահատվածում վերացման  ենթակա խախտումների ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելուն  ուղղված մի շարք հանձնարարություններ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:07
Հայկ Մարությանը վստահեցնում է՝ մաքուր Երևան ունենալու ճանապարհին են
«Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք»,- այս մասին այսօր լրագրողեների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
16:02
Արարատ Միրզոյան. Մեզ հետ հանդիպման եկած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ուղիղ մեկ տարի առաջ՝ ձերբակալվածների պահման վայրում գտնվելու...
Աղբյուր` Panorama.am
15:52
Էլինար Վարդանյան. Ունեցանք ազատ քվեարկություն, բայց ոչ՝ գիտակցված ընտրություն
«Ստացվեց այնպես, որ մենք դեկտեմբերին ունեցանք ազատ ու թափանցիկ քվեարկություն, բայց ոչ ընտրություն»,-լրագրողների հետ հանդիպմանը,...
Աղբյուր` Panorama.am
15:46
Կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ. Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության այսօր անցկացրած փակ նիստի ընթացքում որոշվել է ստեղծել քննիչ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սանիթեք»-ը՝ ապրիլի 24-ի աշխատանքային ռեժիմի մասին
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է. «Ապրիլի 23-ից 25-ը...
Աղբյուր` Panorama.am
15:13
Նարինե Մկրտչյանն առաջարկում է լսումներ հրավիրել՝ քննարկելու նոր Սահմանադրության ընդունման հնարավորությունը
«Քաղաքական լիգայի» համակարգող, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը  նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Որևիցե երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. ԱԺ փոխնախագահ
«Ինչպես մենք չենք խառնվում որևիցե այլ երկրի ներքին գործերին, այնպես էլ ՀՀ ներքին գործերին այլ չպիտի խառնվի»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Արաբագետ. Հայաստանն ահաբեկչական կազմակերպությունների կողմից թիրախավորված չէ
Այսօր աշխարհում շարունակվում է բավական լուրջ սպառնալիք ներկայացնել միջազգային ահաբեկչությունը: Արաբագետ Արմեն Պետրոսյանը դրանց կանխարգելման ու...
Աղբյուր` Panorama.am
14:51
Շատ շուտով սպասում ենք ՌԴ վարչապետի այցին Հայաստան. Կոպիրկին
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում՝ Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո...
Աղբյուր` Panorama.am
14:46
Կանադայում տեղադրվելու է Հայոց ցեղասպանության որբերին փրկած Սառա Քորնինկի արձանը
Կանադայի Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia) նահանգի Յարմութ քաղաքում սեպտեմբերից մեկնարկելու են մարդասիրական գործունեություն ծավալած կանադացի...
Աղբյուր` Panorama.am
14:39
Դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ. Դավիթ Խաժակյանը՝ Երևանի քաղաքապետին
«Աղբահանության հարցում Դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ, դրա համար էլ կառավարությունը միջամտեց այդ գործին»,- այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի գնահատմամբ,...
Աղբյուր` Panorama.am
14:12
#VaccinesWork. ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է նոր արշավ
Ապրիլի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է նոր գլոբալ արշավ՝ կրկին ու կրկին շեշտադրելու պատվաստումների կանխարգելիչ ուժն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Իմ քայլ»-ում որոշում ունեն Քաղաքացու օրը նշելու հետ կապված
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում, սակայն օրակարգի մասին ոչինչ չի ներկայացվել։ Մինչ նիստը խմբակցության անդամ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Կիրո Մանոյան. Այսօր արաբական որոշ երկրներում սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին
«Նախորդ և այս կառավարությունների բացթողումն այն է, որ  իրենց ծրագրերում չունեին Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Նաիրա Զոհրաբյանը մասնակցում էր Երևանի ավագանու նիստին
Երևանի ավագանու այսօրվա նիստին ներկա էին նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան և Միքայել...
Աղբյուր` Panorama.am
13:36
Տոնոյանը ելույթ կունենա Մոսկվայում անցկացվող միջազգային համաժողովում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:28
Էսպարզա-Ավագյան մենամարտին մնաց 9 օր
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Punch Boxing Promotions-ը ներկայացնող Արամ Ավագյանը մայիսի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: WBC...
Աղբյուր` Panorama.am
13:20
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու...
Աղբյուր` Panorama.am
13:15
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և...
Աղբյուր` Panorama.am
13:11
Grenke Сhess Сlassic. Լևոն Արոնյանը դարձյալ կիսեց միավորը
Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով...
Աղբյուր` Panorama.am
13:05
Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2...
Աղբյուր` Panorama.am
13:01
Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց օրակարգում ընդգրկված 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ռոմանովսկու երաժշտական հրաշքը
Դաշնակահարը խոստովանում է, որ ամեն անգամ մեծ հաճույքով է այցելում Հայաստան, քանի որ զգում է հանդիսատեսի աներևակայելի հզոր ազդեցությունը, մեծ սերն իր նկատմամբ։
Աղբյուր` Panorama.am
12:44
Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ դատավարությունը՝ մայիսի 2-ից
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի...
Աղբյուր` Panorama.am
12:42
ՔԿ պարզաբանումը` Ամուլսարում նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայ-ռուսական բարեկամության ծառուղի՝ ԱԺ բակում
14:52 23/04/2019

Հայ-ռուսական բարեկամության ծառուղի՝ ԱԺ բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}