Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում գործողություն է իրականացրել
Ապրիլի 15-ին Թուրքիայի օդային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) Հյուսիսային Իրաքում գտնվող հենակատերի ուղղությամբ։ Մեթինա և Զափ շրջաններում թուրքական կործանիչների հրթիռակոծությունների հետևանքով ոչնչացվել է քուրդ զինյալների մի շարք հենակետեր։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Ռազմական գործողության մասին տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ ռազմական գործողություններն ընթանում են թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս։ Հյուսիսային Իրաքում PKK-ն ունի մի շարք հենակետեր։ Այնտեղ է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան։