Շերին վախեցրել է Թրամփի պլանը
Երգչուհի Շերն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական միգրատներին տեղավորել ամերիկյան մեգապոլիսներում մտադրությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, երգչուհին իր Թվիթերում գրել է, որ հասկանում է անապահովներին օգնելու ցանկությունը, բայց իր հարազատ Լոս Անջելեսը չի կարողանում օգնել արդեն այնտեղ ապրող մարդկանց։
«Ի՞նչ կասեք 50 հազար ամերիկացիների մասին, որոնք ապրում են փողոցներում աղքատության մեջ, սոված։ Եթե պետությունը չի կարող հոգ տանել իր քաղաքացիների, վետերանների մասին, ինչպե՞ս կարելի է ապաստան տալ ուրիշին»,- հարցադրումներ է արել նա։
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը հայտարարել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է «ապաստարան-քաղաքներում» ապօրինի ներգաղթյալների ապահովման հնարավորություն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին