Մշակույթ 15:34 16/04/2019 Հայաստան

Կին-տղամարդ փոխհաբերությունները՝ Լիա Իվանյանի նոր գրքում

Գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանի հերթական գիրքն արդեն հասանելի է ընթերցողին, վաճառվում է  «Բուկինիստ» գրախանութների ցանցում։ «Տղամարդն ու իր կանայք» վեպը կին-տղամարդ փոխհաբերությունների և անկախացած Հայաստանի դեռևս չձևավորված արժեհամակարգի մասին է:

Ինչպես Լ. Իվանյանը գրել է գրքի առաջաբանում՝ «միանգամից ասեմ, որ ես ֆեմինիստուհի կամ այրատյաց ամազոնուհի չեմ», Panorama.am-ի հետ զրույցում էլ շեշտեց  նույնը՝ պատասխանելով հարցին՝ հաճա՞խ եք անդրադառնում կին-տղամարդ հարաբերություններին, դավաճանությանը, ի՞նչն է պատճառը, արդյոք շա՞տ են այսօրվա իրականությունում դրանց հետ կապված խնդիրները։

Լ. Իվանյանն ասաց, որ մարդկության գոյության ընթացքում կին-տղամարդ փոխհարաբերությունները, ինչպես նաև դավաճանությունն ու փողը միշտ էլ եղել են թոփ թեմաներ, ինչ մարդիկ սկսել են գրել, անդրադառնում են այդ թեմաներին։ Նա նշեց, որ դեռ 2008 թվականի ապրիլին տպագրել է  «Դավաճանություն» պատմվածքների ժողովածուն, որտեղ անդրադարձել է տարբեր կարգի դավաճանությունների՝ ամուսնական, հայրենիքի, երբ մարդն ինքն է դավաճանում։

«Ամենաահավոր զգացողություններն այն դեպքում են, երբ մարդն ինքն իրեն է դավաճանում, որովհետև այլ դավաճանությունների դեպքում առնվազն ինքն իր համար արդարացումներ գտնում է»,- ընդգծեց հեղինակը։

Լ. Իվանյանի կարծիքով, ողջ համաշխարհային գրականության ներկայացուցիչների 80 տոկոսը տղամարդիկ են և նրանց ստեղծած գրականության գրեթե 80 տոկոսը նվիրված է կին-տղամարդ փոխհարաբերություններին:

«Տղամարդիկ միշտ փորձում են հասկանալ կանանց,  փորձում են բացահայտել կանանց հոգին։ Տղամարդը միշտ ուզում է բացել, հասկանալ կնոջ էությանը, բայց, ըստ էության, մեծ մասամբ ձախողում է, որովհետև ամենավեհանձն տղամարդն անգամ ինքն իրեն գերադրելու հատկություն ունի... բայց նաև գիտի, որ առանց կնոջ չի կարող։ Տղամարդիկ կարծում են, աշխարհի կենտրոնն են, բայց, հաստատ այդպես չէ»,- նշեց հեղինակը։

Նրա կարծիքով, իր գրքի հիմնական հասցեատերն ինչպես կանայք են, այնպես էլ տղամարդիկ, քանի որ տղամարդկանց հետաքրքրում է, թե կանայք ինչ են մտածում իրենց մասին։ Լ. Իվանյանն ընդգծեց, որ այս գրքով ոչ թե փորձել է լրացնել կին-տղամարդ հարաբերությունների մասին գրականությունում առկա բացը, այլ պարզապես ընթերցողին է հանձնել տարիների ընթացքում հավաքած իր մտորումները։

«Հնարավոր է հաջորդ անգամ ավելի բաց գրեմ, հիմա մի քիչ զսպվածություն կար»,- ասաց նա։

Հարցին, թե հաջորդ գիրքը երբ կլինի ու ինչի մասին,  գրողը պատասխանեց, որ կիսատ աշխատանք ունի, որը սկսել է դեռ անցած տարվա մայիսին՝ «Մի հեղափոխության պատմություն»։

«Մեր երկրում կատարված իրադարձությունների մասին է, բայց ոչ ոգևորվածությամբ, այլ այն տեսանկյունից, որ ես էի ընկալում։ Հնարավոր է պիես գրեմ»,- ասաց նա։

Ինչպե՞ս է տպագրում իր գրքերը։ Լ. Իվանյանի պատասխանը կարճ էր՝ «ինչպես հաջողվի»։ Նա նշեց, որ տարիներ առաջ ունեցել է նաև պետպատվերով տպագրված աշխատանքներ, սակայն պետական աջակցությունն արդեն վաղուց վերացած է ժամանակակից գրողների դեպքում։

Խոսելով ժամանակակից հայ գրականության մասին, նա նշեց, որ հայ իրականության մեջ այժմ ամեն ինչ մի քիչ թիրախավորված է։

«Իրական գնահատական չկա, որովհետև չկա նորմալ գրախոսություն, քննադատություն։ Ով գումար ունի, կարող է տպագրվել, իսկ  ընթերցողը ճիշտ ընտրության կողմնորոշիչներ  չունի։ Գրականության մեջ էլ են շոու բիզնեսի տարրեր մտել»,- ասաց Լ. Իվանյանը։

Նրա համար ամենավատ բանը, որ կա այսօր՝ իրար չընթերցելն է. «Չկա հավաքող, կորդինացնող օղակ։ Ինչպես Հայաստանում ամեն ինչը, սա էլ անձնավորված է, կապված է անձերի հետ»։

Համեմատելով ժամանակակից ու դասական շրջանի հայ գրականությունը, հեղինակն ասաց, որ կարդալով դասականներին՝ «լրիվ զգում ես, տարվում ես, ընկալում ես», մինչդեռ ժամանակակից  դեպքում նման զգացողություն գրեթե չկա։

«Ամեն ինչ շատ սուբյեկտիվ է։ Ընթերցողի համար էլ է շատ դժվար»,- ընդգծեց Լիա Իվանյանը։

Նա նշեց, որ այսօր երիտասարդությունն ընթերցում է, բայց կոնկրետ մի քանի գրքեր, որոնք ոչ թե գրականություն են, այլ ապրելու մասին խորհուրդներ։

«Հեռանում ենք իսկական, լավ գրականությունից»,- ցավով արձանագրեց գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}