Քաղաքական 12:25 17/04/2019 Հայաստան

Պարոն վարչապետ, շատ եմ խնդրում, հանեք այդ կոստյումը. Գորգիսյանը՝ Փաշինյանին

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց. «Ուղիղ մեկ տարի առաջ էր, երբ այս նույն ամբիոնից Դավիթ Հարությունյանն ասում էր՝ դե մենք մեծամասնություն ենք, կառավարությունը գիտի ինչ է անում, դուք գործ չունեք։ Հիմա այսօր նույն բառերն ասում է պարոն Զեյնալյանը, հետո կրկնում է մեր գործընկեր Վահագն Հովակիմյանը։

Պարոն Զեյնալյանն ասում է՝ կառավարությունն ընտվել է ժողովրդի կողմից, վայելում է ժողովրդի վստահությունը, պարոն Հովակիմյանն ասում ՝ կառավարությունը ոնց որոշի։

Հարգելի գործընկերներ, միակ ընտրված մարմինը Ազգային ժողովն է, և որոշողը ԱԺ-ն է, դրա համար եք դուք եկել Ազգային ժողով՝ ներկայացնելու նախագիծը։ Եվ եթե խմբակցություններն ունեն իրավունք ներկայացնելու առաջարկ, ապա պարոն Զեյնալյան, չի կարելի ասել՝ մենք չենք ուզում քննարկել ձեր առաջարկները, Դուք պարտավոր եք քննարկել կետ առ կետ և պարտավոր եք հիմնավորել, թե որ կետին ինչի համար եք դեմ, իսկ այդպիսի քննարկում, պարոն Հովակիմյան, ձեր հանձնաժողովում չի եղել։ Այո, պարոն Մարուքյանը շատ գեղեցիկ ձևով ներկայացրել է մեր մոտեցումները, բայց կա տեղեկանք, որտեղ հատ-հատ գրվում են օրենքի հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները, և նման քննարկում տեղի չի ունեցել»։

Անդրադառնալով կոնկրետ նախագծին՝ Գորգիսյանն ասաց, որ հիմնական կարևորագույն բաղադրիչը բացակայում է՝ կարիքների և ազդեցության գնահատականը։

«Պարոն Զեյնալյան ինչքան էլ կառավարությունն է ամեն ինչի համար պատասխանատու, եթե չկա կոնկրետ անձ կոնկրետ խնդրի համար պատասխանատու, գործում է կոլեկտիվ անպատասխանատվություն և որևէ մեկից վաղը մենք չենք կարող պահանջել որպես վերահսկող խորհրդարան՝ պարոնայք, ինչու մեզ մոտ չի զարգանում նորարարությունը, ինչու տեխնիկական վերազինում տեղի չի ունենում, այս ամենի համար պետք է լինի գոնե մեկ քաղաքական պատասխանատու։

Մեկ տարի առաջ պարոն Փաշինյանը մեզ հետ քննադատում էր, որ կառավարության կառուցվածքում կան մարմիններ, որոնք դուրս են վերահսկողությունից ԱԺ-ի։ Հիմա ուժայինները թողնենք մի կողմ, մի հատ էլ Սփյուռքի նախարարությունը հանվում է տանում-մտցվում վարչապետի աշխատակազմ, կրկին խորհրդարանական վերահսկողությունից դուրս և ոչ մեկ չգիտի ինչով է զբաղվելու այդ մարդը, գիտի միայն վարչապետը, դե ինչով ասի դրանով էլ կզբաղվեն։ Եվ այսպիսին է խորհրդարանական մեր երկրի իրականությունը»,- ասաց ԼՀԿ պատգամավորը։

Խոսելով կրթության և գիտության նախարարությունից, նա նշեց. «Սիրելիներս, մենք կրթության ոլորտում հենց հիմա ունենք ահռելի խնդիրներ, բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տալիս, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է երեք աշակերտ, մենք ունենք այդ կարգի խնդիրներ արդեն կրթական ոլորտում, այնքան են արժեզրկվել ու հեղինակազրկվել ուսուցիչները, որովհետև նախարարը նրանց անվանում է ընտրակեղծարար, տնօրենը ծնող է կանչում, ծնողը գալիս է տնօրենի սենյակից զանգում նախարարին, հեռախոսը փոխանցում է տնօրենին, փոխանակ նախարարը պարզի թե ինչ է պատահել, որ ծնող են կանչել, սկսում է մուննաթ գալ տնօրենի վրա։

Այս իրավիճակով, ունենալով այսքան մեծ խնդիրներ մի նախարարությունում, որտեղ գերկարևոր է երկրի համար, միացնում ենք ևս մեկը, որը կրկին հարուստ է խնդիրներով»։

Վերջում պատգամավորն իր խոսքն ուղղեց վարչապետին. «Կրկին Սերժ Սարգյանի հագով կարված կոստյումի համար, պարոն վարչապետ, շատ եմ խնդրում, հանեք այդ կոստյումը, որովհետև այն ոչ միայն Ձեզ չի սազում, այլև արդեն Ձեր թիմակիցները, ամենափորձառուները, Ձեր կուսակցության վարչության անդամները հարցին պատասխանելիս հղում են անում Ձեզ, ասում են մենք չգիտենք, պարոն Փաշինյանին հարցերը տվեք, սա էլ է վատ հիշողություններ ու դեժավյու»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}