Անի Սամսոնյան. Իշխանությունը ավելի է խորացնում անհանդուրժողականությունը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը շռայլություն է համարում կառավարության որոշումը, որով 124 միլիոն դրամ կհատկացվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար:
«Որոշումն ընդունվել է չքննարկվող կարգով՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկությամբ։
Կարծում եմ, որ դա շռայլություն է և կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը (և չասեք ժողովրդի հաղթանակը, որովհետև ժողովուրդը այլ հրատապ ու կենսական կարիքներ ունի) օրացույցում ամրագրելու և այդ օրը մեծ շուքով նշելու համար։ Տպավորություն է, որ իշխանությունը հանրության համերաշխությունը քայլ առ քայլ վերականգնելու փոխարեն ավելի է խորացնում անհանդուրժողականությունը։
Իսկ չքննարկվող կարգով Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ»,-գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- 124 մլն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար
- Ջանջուղազյանը Մարուքյանին բացատրում է իր՝ ԱԺ-ին վերաբերմունքը
- ԱԺ-ն չընդունեց Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու որոշման նախագիծը
- Մենք Ջանջուղազյանին ո՞նց օգնենք, դա անհնար բան է. Մարուքյան
- Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին