Հասարակություն 13:08 18/04/2019 Հայաստան

Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց

Մանկապարտեզում երեխաների առցանց հերթագրումը mankapartez.yerevan.am կայքի նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխային Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում:  Հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ, մեր քաղաքացին ունենում է հնարավորություն գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե: Քաղաքային իշխանությունը սրանով ևս մեկ քայլ է անում՝ հեշտացնելու մեր քաղաքացիների առօրյան»,- ասել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Երբ հերթագրման գործընթացը փակ էր, և դրանք տեղի էին ունենում չակերտավոր ետնաբեմում, հազարավոր քաղաքացիներ տեղեկություն չէին ունենում, թե ինչպես է կատարվում հերթագրման գործընթացը, ովքեր են այն մարդիկ, որոնք օգտվում են արտոնություններից, իրենց երեխայի հերթը երբ է հասնելու: Այս առումով քաղաքապետի կողմից կար հստակ ցուցում. գտնել ճանապարհներ՝ գործընթացն առավելագույնս թափանցիկ դարձնելու համար»,- ընդգծել է  է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Մանկապարտեզում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել կայքում` ներկայացնելով էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոս, որին ուղարկվելու է գրանցումը հաստատող կարճ հաղորդագրություն: Օգտագործելով Ձեր գաղտնաբառը՝ կարող եք արդեն որպես օգտատեր սկսել հերթագրումը:

«Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտքագրել երեք տվյալ՝ երեխայի ծննդյան վկայականի հերթական համարն ու սերիան, տրման ամսաթիվը, նաև երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը: Կատարվում է ստուգում, որից հետո անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզն ու կցել ծնողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի պատճենները և հաշվառումը վկայող փաստաթղթի պատճենները, որոնք կարելի է լուսանկարել հեռախոսով» ,-նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ ծրագրի ղեկավար Սոնա Մանուկյանը:

«Հայտն ուղարկվում է մեր կենտրոն և աշխատանքային 2 օրվա ընթացքում այն հաստատվում է: Եթե առաջանում են հարցեր, ապա հետադարձ կապով ճշտվում են քաղաքացիների հետ: Այստեղ ամենակարևոր գաղափարն ի՞նչն է՝ ծնողն աշխատանքային 2 օր անց տեսնում է իր երեխայի անունով արդեն հերթական համարը: Այն ծնողը, որը մուտք է գործել իր տվյալներով, միայն ինքն է տեսնում իր երեխայի անուն-ազգանունը. մնացած բոլոր երեխաների տվյալները թաքցված են: Միայն հերթական համարն է: Ավելի թափանցիկ մեթոդ երբևէ չի եղել»,-նշել է Սերգեյ Հարությունյանը:

Երեխայի հերթի մասին տեղեկատվությունը կստանաք զանգի, էլեկտրոնային փոստի կամ ծրագրում ներառված մյուս գործիքների միջոցով:

Հերթագրման գործում Ձեզ կօգնի կայքի ուղեցույցը, նաև՝ կից տեսահոլովակը: 

Ո՞ր տարիքից է կատարվում հերթագրումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և հաճախ տրվող այլ հարցերի պատասխանները ևս կգտնեք mankapartez.yerevan.am կայքում: Այստեղ կարելի է տեղեկատվություն ստանալ նաև հերթագրված երեխաների թվի մասին:

Նշվում է, թեպետ առցանց գրանցումը կհեշտացնի քաղաքացիների հոգսն ու կխնայի նրանց ժամանակը, քաղաքապետարանի գլխավոր նպատակն է՝ վերջնականապես լուծել խնդիրը, չունենալ մանկապարտեզներում հերթեր և ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:04
Իսակովի պողոտայում ՃՏՊ -ի հետևանքով տուժածներ կան
Օգոստոսի 22-ին, ժամը 00:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
13:51
Երբ հանդիպում են երկու հայտնիներ
Արա, դե վեր կաց էլի, ամոթ ա. ՀՀԿ տատին՝ Գասպարիին
Աղբյուր` Panorama.am
13:45
Մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումների լիցենզիայի համար պետտուրքի պարտավորությունների մասին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների...
Աղբյուր` Panorama.am
13:43
ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական...
Աղբյուր` Panorama.am
13:39
ԱԳ նախարար․ Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպումը օրակարգում կա ու միշտ եղել է
«Թրամփի ու Պոմպեոյի հետ մենք հանդիպում չենք ունեցել, դրանից մեր երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է։...
Աղբյուր` Panorama.am
13:31
Գնդեվազի նախկին ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու դեպքով հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ֆլանդրիայի ազգայնականները Թրամփին առաջարկել են 1 եվրոյով գնել Վալոնիան
Բելգիայի Ֆլանդրիա հատվածի «Նոր ֆլամանական դաշինք» ազգայնական կուսակցության երիտասարդական թևը նախօրեին թվիթերյան գրառում է կատարել ու...
Աղբյուր` Panorama.am
13:10
Ներքին Խնձորեսկը ճոճվող կամուրջ այցելող զբոսաշրջիկներին ցանկանում է գրավել նաև էկոմթերքով
Ներքին Խնձորեսկը ճոճվող կամուրջ այցելող հազարավոր զբոսաշրջիկներին կարող է գրավել նաև էկոմթերքով: Գյուղի չրանոցի շենքը գտնվում է քարուքանդ ու...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Հասա, մերոնք են»
Թորգոմ Նալբանդյանի այս ֆիլմը:հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ազատագրական գործողությունների ժամանակ տեղի ունեցած իրական...
Աղբյուր` Panorama.am
12:44
Թրամփն ասել է՝ ինչու չեղարկեց Դանիա այցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չեկավ չգնահատեց Գրենլանդիան գնելու իր գաղափարի մերժումը Դանիայի կողմից: Այս մասին գրում է Time-ը։ Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բեն Աֆլեքի եղբայրը ֆիլմ է նկարահանել առանց կանանց աշխարհի մասին
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի եղբայրը՝ ամերիկացի ռեժիսոր Քեյսի Աֆլեքը, նկարահանել է «Իմ կյանքի լույսը» ֆիլմը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:28
Samsung-ը օգոստոսի 23-ից 70 երկրներում սկսում է վաճառել Galaxy Note 10-ը
Samsung Electronics-ը վաղվանցի՝ օգոստոսի 23-ից, սկսում է վաճառել իր նոր սմարթֆոնը՝ Galaxy Note 10-ը 70 երկրներում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
12:23
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի «Սևան 2019» ամենամյա գավաթի առաջնություն
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում տարածել է Սևանում կայացած ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի «Սևան 2019»...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ
«Արգենտինահայերի մշակութային միությունը»  դատապարտել է Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա
Ամերիկացի դերասան Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա։ People-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ ռեժիսորն իր...
Աղբյուր` Panorama.am
11:58
Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G8 վերադարձնելու պայմանները: Այդ մասին գրում է Gazeta-ն։...
Աղբյուր` Panorama.am
11:45
Արցախում երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:43
Բրիտանացի 88 աշակերտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ միասին միաժամանակ դաշնամուր նվագելով
Քեմբրիջի աշակերտները  Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել`միասին միաժամանակ դաշնամուր նվագող մարդկանց ամենամեծ թվով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:27
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Կառավարությունը քննարկում է ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրոն դիմումատուին մաս-մաս վճարելու հնարավորությունը
Հայաստանը դեռևս չի վճարել «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»  ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրո սահմանված գումարը Երևանի Բուզանդի փողոցի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. ՍԱՏՄ
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Մուշում 15 օրով արգելել են հավաքներն ու ցույցերը
Թուրքիայի Հանրապետության Մուշի նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգի տարածքում 15 օր հավաքների և ցույցերի կազմակերպումն արգելելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Պոմպեո․ Իրանի միջուկային ծրագիրն ու գործողությունները սպառնալիք են Մերձավոր Արեւելքի համար
Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Իրանը մեծ սպառնալիք է Մերձավոր Արևելքի անվտանգությանն ու կայունությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի իր...
Աղբյուր` Panorama.am
11:04
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
ԱԻՆ-ից հայտնում են, որ շարունակվում են օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան»...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ
Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
10:46
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բացահայտվել է Մասիվցի Անդիկի սպանության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն կազատվի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
10:25
Կյանք և ազատություն
(Հայաստանի և Ղարաբաղի էքս-նախագահի ինքնակենսագրությունը)
Աղբյուր` Panorama.am
10:20
Պուտին. Ռուսաստանը չի ներխուժում Եվրոպայի խորհուրդ, եթե նրան այնտեղ չեն ցանկանում տեսնել
Ռուսաստանը և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) պետք է լինեն բաց և միասին լուծեն առաջացող խնդիրները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը
14:23 21/08/2019

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}