ԱԺ-ն չընդունեց Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու որոշման նախագիծը
Ազգային Ժողովը քննարկում էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը։
Վարման կարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց. «Կարծում եմ, որ պարոն Ջանջուղազյանը պետք է այսօր այստեղ նստած լիներ, քանի որ հարցն իրեն էր վերաբերվում և նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին։ Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ չի կարելի այդպես վարվել։ Մենք պնդում ենք Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին։
«Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու։
Այսպիսով՝ որոշումը չընդունվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ 1 ձայների հարաբերակցությամբ։
Նշենք, որ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին կառավարությանն ուղղված հարցապնդմանը Ֆինանսների նախարարը մի քանի տարբեր հարցերին տրվել են նույնաբովանդակ պատասխաններ։
Պատգամավորը նշել էր, որ ֆինանսների նախարարությունը այդպես էլ չի պարզաբանել, թե որ գերատեսչություններում և ինչ քանակի աշխատակիցներ են մտադիր կրճատել, և որքան գումար արդյունքում կտնտեսվի։
«Նախարարը ձախողել է պետական ապարատի աշխատակիցների ազատման հետ կապված կոնկրետ գործողությունների ծրագիր մշակելու վարչապետի առաջադրանքը»,- երեկվա նիստում հայտարարել էր Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը
- ԱԺ-ն այսօր քննարկման կդնի ԼՀԿ-ի կողմից ներկայացված ֆինանսների նախարարի պաշտոնանկության հարցը
- Մենք Ջանջուղազյանին ո՞նց օգնենք, դա անհնար բան է. Մարուքյան
- ԼՀԿ-ն հարցապնդմամբ դիմել է կառավարությանը