ԲՀԿ-ական. Քաղաքապետարանը ընդդիմադիրներին հիշում է, երբ նեղն է ընկնում
Ինչո՞ւ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները տեղյակ չեն քաղաքապետարանի ու կառավարության՝ աղբահանության վերաբերյալ քայլերից։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակից այս մասին հետաքրքրվեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։
Հակոբ Կարապետյանը հավատացրեց, որ կողմնապահության հարց լինել չի կարող, ընդդիմադիր «Լույս» խմբակցությունն էլ իմացել է համացանցից։
«Կառավարության ու քաղաքապետարանի գործունեությունը մաքսիմալ թափանցիկ է, որոշումը հրապարակվել է egov.am կայքում»,-ասաց նա։
ԲՀԿ-ական էլ նկատեց, տպավորություն է ստեղծվում, երբ նեղն է ընկում քաղաքապետարանը խմբակցությունների ներկայացուցիչներից աշխատանքային խումբ է ձևավորում, քննարկումներ ծավալում։
Հակոբ Կարապետյանը չհամաձայնեց, աղբահանության հարցում նեղն են, անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել, երկար քննարկումների հնարավորություն չկա, որպեսզի ամռանը Երևանը չկանգնի աղբի ճգնաժամի առաջ, պետք էր այս քայլը հիմա անել։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի որոշումից դժգոհ էր նաև ավագանու «Լույս» խմբակցությունը։ Նրա երեք անդամներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում