Պետական բյուջեի միջոցներով Սամցխե-Ջավախքի 5 շրջանում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում
Այս տարի պետական բյուջեի միջոցներով Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ասֆալտապատման 14 նախագիծ կիրականացվի, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1898,9021 լարի: Jnews-ի հաղորդմամբ, 2019 թվականին Ախալքալաքի շրջանում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատման 3 նախագիծ (Ախալքալաք-Խանդո-Բակուրիան, Ախալցիխե-Նինոծմինդա, Ախալքալաք մտնող ճանապարհի 2,3 կմ հատված) կիրականացվի, որի ընդհանուր գումարը կազմում է 8 654 900 լարի: Ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 16,8 կմ ճանապարհ:
Այս տարի Ախալցիխեի շրջանում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատման 1 նախագիծ (Խաշուրի-Ախալցիխե-Վալե) կիրականացվի, որի գումարը կազմում է 1,256,3 լարի: Կասֆալտապատվի 2 կմ ճանապարհ:
2019 թվականին Նինոծմինդայի շրջանում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատման 3 նախագիծ կիրականացվի, որի ընդհանուր գումարը կազմում է 33,283,6 լարի: Նախագծերից մեկով Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի սահման) ճանապարհի 98-112 կմ վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 13,808,0 լարի: 14,6 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումն սկսվել է 2018 թվականի հունիս ամսից: Շինարարությունը կտևի 18 ամիս:
Հարակից հրապարակումներ`
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը կվերականգնվի երկու առանձին նախագծերով
- Կվերակառուցվի Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը