Վլադիմիր Զելենսկու թիմը հերքում է ամերիկյան լոբբիստների հետ համագործակցությունը
Ուկրաինայի նախագահի թեկնածու, երգիծաբան Վլադիմիր Զելենսկու թիմը որևէ լոբբիստական ընկերության կամ գործակալության չի ներգրավել՝ ԱՄՆ այցը կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է kommersant-ը։
«Մենք Signal Group ընկերության հետ պայմանագիր չունենք», - հայտարարել է Զելենսկու շտաբը:
Ավելի վաղ հաղորդվել էր ամերիկյան լոբբիստների հետ Զելենսկու թիմի համագործակցության մասին:
Նշենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն էր, որի արդյունքներով Վլադիմիր Զելենսկու օգտին քվեարկել էր ընտրողների ավելի քան 30 տոկոսը, իսկ Պետրո Պորոշենկոյի օգտին՝ գրեթե 16 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն համաձայնել է Զելենսկու հետ բանավիճել
- Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Զելինսկուն ու խորհուրդներ տվել
- Ոստիկանությունը ձերբակալել է զինված խումբ, որը Զելենսկու տան մոտ հարձակում էր նախապատրաստում
- Ուկրաինայի ընտրություններում առաջատարը շարունակում է մնալ շոումեն Վլադիմիր Զելենսկին
- Ելենա Զելենսկայան Վլադիմիր Զելենսկու՝ նախագահի թեկնածու դառնալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին