Խորհրդարանը քննարկում է ՏՄՊՊՀ նախագահի նշանակման հարցը
Խորհրդարանն այսօր քննարկում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։
Նշենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
Իր կենսագրականը ներկայացնելուց հետո՝ Գևորգյանը ներկայացրեց ոլորտի նկատմամբ իր մոտեցումները։
«Երկրում մրցակցության զարգացումը աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է և այն անտեսանելի ձեռքն է, որ կարգավորում է շուկան։ Արդար և ազնիվ մրցակցությունը կարող է լինել հիմնական նախապայմանը տնտեսական և տեխնոլոգիական զարգացման համար, նաև հաջողության երաշխիք՝ երկրի տնտեսական հեղափոխության գործում։ ՏՄՊՊՀ-ն մի շարք միջոցառումներ պետք է իրականացնի և ապահովի մրցակցային թափանցիկություն և հավասար պայմանների ապահովում»,- նշեց թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի թեկնածությունը
- Փաշինյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց թեկնածուներ առաջադրել ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում ընդգրկվելու համար
- Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը